Սուրեն Սպանդարյան

UntitledՄարքսիստական սոցիոլոգիական մտքի ներկայացուցիչ, հասարակական-քաղաքական լրագրող, գրաքննադատ Սուրեն Սպանդարյան:

Ձեզ ենք ներկայացնում նրա հիմնական հոդվածների բովանդակությունը:

«Խորհրդավոր լռություն»

Իր «Խորհրդավոր լռություն» հոդվածում Ս. Սպանդարյանը ներկայացնում է Կառավարության կողմից Դուման բռնի ուժով ցրելու գործընթացը, որը նա որակում է որպես մի հասարակ միտինգ, որի ընթացքում ոստիկանները կանգնեցին Տավրիկյան պալատի մուտքի առջև և ժողովրդական ներկայացուցիչներին ճանապարհ գցեցին: Կառավարությանը սպառնում էր, որ իր այդ քայլը մեծ վիրավորանք կստեղծեր երկրում: Ըստ Ս. Սպանդարյանիամենասարսափելին և անհանգստացնողը ժողովրդի լռությունն է: Այդ լռությունը պիտի լինի սարսափելի հին ռեժիմի համար, քան անմիջական ցույցերը, միտինգները:
<pre><strong>«Կազմակերպությո՞ւն, թե՞ բռնի ուժ»</strong></pre>
Ս. Սպանդարյանը հոդվածում խոսում է բանվորների շրջանում հաջողություն ապահովող «քարոզը՝ գործով» մարտավարության մասին՝ բռնի ուժի կիրառման միջոցով: Մինչդեռ Ս. Սպանդարյանը շեշտադրում է պատմությամբ ապացուցված այն փաստը, որ անարխիստական գործունեությունները միշտ վտանգել են բանվոր դասակարգի մղած կռիվը: Ճշմարիտ դասակարգային կռիվը հեռու է այդպիսի վայրենի միջոցներից և կողոպուտներից, իսկ իսկական սոցիալիզմը հաստատվում է և բխում կապիտալիզմի զարգացման կանոններից, հենվում է մարդկային հասարակության զարգացման գիտական օրենքների վրա, և այդ է նրա հաղթության գրավականը:
<pre><strong>«Չարանենգ անզորություն»</strong></pre>
Ս. Սպանդարյանը «Չարանենգ անզորություն» հոդվածում քննարկում է նավթաարդյունաբերական պրոլետարիատի այն գաղափարը, թե անհրաժեշտ է տնտեսական միասնական մի կազմակերպություն
կապիտալի դեմ հաջողությամբ պայքարելու համար: Այդպիսի կազմակերպության անհրաժեշտությունը նա բացատրում է մեր նավթային աշխարհում առկա ազգային բազմազանությամբ: Քանի որ Միության ազդեցությունն ու նշանակությունը բարձրանում էր օրեցօր, նա բանվորական մասսաների նույնիսկ ամենահետամնաց, անկուլտուրական խավերի աչքերում հետզհետե ստանձում է նրանց տնտեսական պայքարի բնական ղեկավարի դերը: Ս. Սպանդարյանը նշում է, որ ինտերնացիոնալ միության հեղինակության այդ աճը պետք է անհանգստացներ բոլոր ազգերի նացիոնալիստներին՝ մեջբերելով երկու տարբեր ֆիրմաների կողմից Միության գործիչներին հրավիրելը գործադուլներին: Սակայն այս ամենից զատ խղճուկ փորձ է արվում մեղադրելու Միությանը կեղծավորության և բանվորներին խաբելու մեջ՝ հիմնվելով մի քանի հղումների վրա, «որոնք բերված են «Гудок»-ում զետեղված ընկեր Կոչեգարի հոդվածից»:


Օգտագործված աղբյուրները տե՛ս այստեղ՝ 
Հ․ Վերմիշյան, «Հայ սոցիոլոգիայի պատմություն. 19րդ դարավերջ-20րդ դարասկիզբ», Երևան, 2013

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: