Գալուստ Կոստանդյան

Գալուստ Կոստանդյանը եղել է հասարակական գործիչ, հրապարակախոս, մատերիալիզմի գաղափարախոսության հետևորդ: Ձեզ ենք ներկայացնում նրա ամենանշանավոր երկի առանցքային բովանդակությունը:

«Մեթոդի վրա»

19-րդ դարի երկրորդ կեսին հայ աթեիստական միտքը հասավ իր զարգացման գագաթնակետին և հաստատուն դիրք գրավեց հայ լուսավորչական գաղափարախոսության մեջ։ Դրան նպաստում էր այն հանգամանքը, որ աթեիստական միտքը, ինչպես նաև լուսավորական գաղափարախոսության մյուս կողմերը, հենվում էին ժամանակակից բնական գիտությունների նվաճումների վրա, և դրանցից բխող աթեիստական հետևություններն ու պրոպագանդան հանդիսացել են միստիկայի և «տերտերականության» դեմ պայքարելու առավել մատչելի ձև։ Չնայած, որ Կոստանդյանի ստեղծագործական կյանքի վաղ շրջանում մեծ տեղ ունեին իդեալիստական և ոգեփիլիսոփայական կրոնա-միստիկական մտքերը, այնուամենայնիվ բնագիտության ուսումնասիրումն ու կյանքի հանգամանքները նրան ստիպեցին իդեալիզմը, ոգեփիլիսոփայությունը և կրոնը սուտ ու սխալ ուսմունքներ համարել։ Նրա աթեիստական ժառանգության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա հանգել է աթեիզմինզինված իր ժամանակի առաջավոր բնագիտական գիտելիքներով, որոնցից նա առատորեն օգտվում էր ընդգծելով կրոնի և եկեղեցու դեմ վճռական պայքարի կենսական անհրաժեշտությունը։ Կոստանդյանը մի կողմից ցույց էր տալիս իդեալիզմի և կրոնի նույնականությունը, մյուս կողմից էլերկուսի հիմունքները խորտակելով, ցույց էր տալիս, որ երկուսն էլ հավասարապես «սուտ, անհեթեթ և ամուլ մասալներ են»։ Օգտագործելով կրոնի պատմությունը հենց կրոնի բացասման համար նա ցույց է տալիս, որ, ինչպես ցանկացած բնական երևույթ և մարդ, աստվածները նույնպես ծնվում, զարգանում, ապա մահանում են։

Համեմատելով տարբեր կրոնների աստվածություններըԿոստանդյանը դրանք նույնականացնում էր իրենց նախորդների հետ, նշելով, որ դրանք իրենց նախորդների կատարելագործված և զարգացած տեսակներն են։ Համադրելով զանազան կրոնական ուսմունքները Կոստանդյանը ապացուցում էր, որ ամեն մի կրոն աստվածների, հրաշքների, գերբնական ուժերի մասին հեքիաթների մի սիստեմ է։ Կոստանդյանը պնդում էր, որ քրիստոնեությունը պակաս անհեթեթ չէ, և առանձին կրքոտությամբ էր հարվածում դրա հիմքերինայն համարելով ստի ու սխալի ամենամշակված ձևը։ Ըստ նրա քրիստոնեությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ նախորդող կրոնական մի շարք համակարգերի կատարյալ միաձուլում։ Նա դիտում էր քրիստոնեությունը որպես «Հին աստվածաբանության մեկ նոր ծիլ»։ Կոստանդյանը պաշտպանել է այն տեսությունը, որը կրոնի ծագումը բացատրում է տգիտությամբ և բնության տարերքների հանդեպ ունեցած վախով։ Նա հավատացած էր, որ մարդկության պատմության մեջ եղել է մի երկարատև ժամանակաշրջան, երբ մարդու հնագույն նախնիները ոչ մի կրոն չեն ունեցել, և պաշտպանում էր այն տեսակետը, որ կրոնն առաջ է եկել բնական ճանապարհով, ու դրա ստեղծողը մարդն է։ Այսինքն` մարդը ձգտել է ճանաչել բնությունը, հաղթահարել դրա տարերային ճնշող ուժերը, սակայն դրանց պատճառները հասկանալու անզորությունը, դրանց հանդեպ ունեցած վախը նրա մոտ ստեղծել են գերբնական ուժերի մասին հավատ, որը հետագայում կրոնական տարբեր հավատալիքների ու ծեսերի տեսք է ստացել։

Կոստանդյանը իր հետազոտություններում առանձնահատուկ նշանակություն է տվել երևակայությանըդիտարկելով այն որպես մարդու իմացությունը խթանող գործոն: Նրա կարծիքով կրոնի պատմության մեջ մեծ դեր է խաղացել ֆետիշիզմը«փոսային» մարդու կողմից նյութական առարկաներին գերբնական հատկություներ վերագրելը։ Կոստանդյանը կրոնն ընկալում էր որպես մի զենք շահագործողների ձեռքումուղղված աշխատավոր ժողովրդի դեմ ասելով. «Կրոնը, որ աշխարհի անբարոյականության գլխավոր պատճառներեն մին եղած է, ընտրած է միշտ ժողովուրդը անոթի, մերկ, բոբիկ ու տգետ թողուլ… ժողովուրդը բռնի տգետ պահել, որպեսզի չարթնանա ու կղերի շինած սիստեմները չխառնե»։ Նա գտնում էր, որ ստի ու կեղծիքի վրա հիմնված կրոնը չի կարող բարոյականության հիմք ծառայել. «այս է ու այս եղած է բոլոր ժամանակներու կղերներու սկզբունքը. ժողովուրդը տգիտության մեջ պահել, երեսս բարոյականի պատրվակով և ի ներքուստ իրենց շահին համար…»։ Հակադրվելով նրանց, ովքեր փորձում են կրոնը կանգուն պահելայն հաշտեցնելով գիտության հետկամուրջ գցելուվ դրանց միջևնա պնդում է, որ անհնար է դա անել, քանզի կրոնը հիմնված է կույր հավատի, հրաշքների ու բացարձակ իդեալների վրա, իսկ գիտութունը ընդհակառակը` հիմնվում է օբյեկտիվ իրականության, ստուգված փաստերի ու պրակտիկայի վրա. «հուսալ, թե կարելի է տակավին կրոնե գիտության հարիլ ու հավասարակշռության մը գալ, կը նմանի ուղտը երկաթուղիին կապելու, ծառի մը արմատները տերևներուն խառնելու և կամ երեկը այսօր ընելու»։

Ըստ Կոստանդյանիկրոնը վերջնականապես խորտակվելու և դեն է նետվելու հենց մարդու կողմից, այն մարդու, ով արդեն գիտության տերն ու ստեղծողն է։ Նա բացարձակապես ժխտում է կրոնը, և գտնում, որ այդ դարավոր գոտեմարտում գիտությունը հաղթելու է։ Փիլիսոփայության այն հիմնական հարցին, թե արդյոք աստված է ստեղծել աշխարհը, Կոստանդյանը պարզ ու անհերքելի տրամաբանությամբ ապացուցում է, որ աստված չէր կարող աշխարհի ստեղծողը լինել, քանի որ ինքը ոչ այլ ինչ է, եթե ոչ նախամարդու ֆետիշիզմի-անիմիզմի արդյունք։ Այսպիսով ըստ Կոստանդյանիոչ թե աստվածն է ստեղծել մարդուն, ինչպես դա պնդում են բոլոր կարգի իդեալիստները, այլ ընդհակառակըմարդն է ստեղծել աստծուն։ Ուստի աստված ոչ մի դեր չէր կարող խաղալ աշխարհի ստեղծման մեջ։ «Առաջադիմությունը գիտությամբ» բնաբանը կրող այս գիրքը եղել է Կոստանդյանի ծրագրած մի շարք գիտական, փիլիսոփայական աշխատությունների առաջին հատորը։ Կոստանդյանը փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է մատերիալիստորեն ելնելով մատերիայի («նյութի») առաջնությունից ու հավերժությունից՝ նա գտել է, որ «իրերու սկիզբ ու վերջ մը դավանիլը տղայություն է…նյութը ոչ կավելանա և ոչ կպակսի, այլ կփոխվի» («Մեթոդի վրա», 1961, էջ 134)։ Ըստ Կոստանդյանի` մատերիային հատուկ են ձևափոխումը, շարժումը և ջերմությունը։ Մատերիայի այդ ատրիբուտները՝ «ուժերը», անսպառելի են, փոխկապված. «տաքություն ըսվածը շարժման կը վերածվի» և հակառակը։ Կոստանդյանի մատերիալիզմին բնորոշ է հակակրոնական ուղղվածությունը։ Նրա համոզմամբ իդեալիզմը նույնպես կրոն է՝ «կրոնի սխալներն են, որ կնորոգվին ավելի նուրբ ձևերով»։ Նա անհիմն է համարել այն կարծիքը, թե իբր մատերիան աստված է ստեղծել, աստված ինքը «պարապ երևակայության» արդյունք է, «քիմերա»։ Ելնելով աշխարհի նյութականությունից և միասնությունից՝ Կոստանդյանը հաստատել է նաև օրգանական և անօրգանական աշխարհների կապը և որակական տարբերությունը, պնդել անօրգանական նյութից օրգանականի առաջացման գաղափարը։ Կոստանդյանը «մեթոդ» հասկացությունը գործածել է աշխարհայացքի և իրականության ուսումնասիրման, բացատրման և վերափոխման եղանակի իմաստներով։ Աշխարհայացքային նշանակությամբ նա առանձնացրել է «բնազդային», «հավատական», «տրամաբանական» և «գիտական» մեթոդները, որոնցից յուրաքանչյուրը տիրապետող է եղել մարդկային հասարակության զարգացման համապատասխանաբար՝ նախապատմական, հավատական, տրամաբանական և գիտական փուլերում։ Այս ստորաբաժանումը հիշեցնում է Օ. Կոնտի ուսմունքը, որին, իհարկե, հետևել է Կոստանդյանը, սակայն ոչ սուբյեկտիվիստական և ագնոստիկական նշանակությամբ։ Կոստանդյանը գտնում էր, որ մարդկության կյանքը նման է անհատի կյանքին, և հանրային բանականությունը, անհատային իմացականության պես, տարբեր աստիճաններով է առաջանում։ Ինչպես անհատը, այնպես էլ հասարակությունը ունի իր հասակները (մանկություն, պատանեկություն, երիտասարդություն…) և ամեն հասարակություն ունի հատուկ մտքի կամ մեթոդի կարողությունները։ Բայց այդ հասակները որոշելն ու իրարից տարբերելը բարդ է, կարող ենք միայն ասել, որ մարդկության միտքը աստիճանաբար զարգացել է տգիտությունից գիտություն, «վայրենությունից 19 դար»։

Մարդու կյանքը կարող ենք բաժանել մի քանի ժամանակաշրջանների, հետևաբար մարդկության մեթոդը նույնպես կարող ենք բաժանել պատմական հարաբերական շրջանների ու դասակարգել դրանք։

  1. I փուլ. Բնազդային — ճիշտ չի կարելի որոշել, թե այս շրջանը երբ է սկսում և երբ է ավարտվում, քանի որ չգիտենք, թե մարդկությունը որքան հին է։ Երկրաբաններից ոմանք մարդկությանը 100000-200000 տարվա հնություն են տալիս, բայց ըստ Կոստանդյանի` Գեորգ Հեգելը բոլորից ճիշտ է ասել, երբ մարդկությանը անհաշվելի հնություն է վերագրել։ Կոստանդյանը այս փուլին վերագրում էր անհիշելի ժամանակներից մինչև գրի գյուտը ընկած շրջանը։ Անշուշտ գրերի ստեղծումն է այս փուլի ավարտը։ Նույն կերպ էլ կարդալ սկսող տղան կարող է իր բնազդային տարիքը լրացած համարել։ Գրերի ստեղծման ճշգրիտ ժամանակ չենք կարող նշել…Շամպոլյոնից մինչև Մասբերո չգիտեն, թե այն երբ է ստեղծվել։ Դեռ Ք.Ա. շատ դարեր առաջ գիրը գոյություն է ունեցել, և գրի ստեղծումը` որպես պատմական երևույթ կարող ենք մեթոդի շրջափոխության սկզբնակետը համարել։
  2. II փուլ. Հավատական — սկիզբը կարելի է համարել գրերի գյուտը, իսկ ավարտը`«հելլենական զարթոնքը»։ Զգայության, զգայական կյանքի շրջան, երբ մարդու «միտքը սրտեն կբխի»։ Այս փուլի մարդիկ, ինչպես փոքրիկ երեխաները, ովքեր նոր են կարդալ սովորում, հավատում են իրենց ամեն լսածին և հնազանդվում։ Այս շրջանում մարդիկ հեշտությամբ հնազանդվում են իրենց լսածներին այնպիսի միամտությամբ, ինչպես 7-15 տարեկան պատանիները։
  3. III փուլ. Տրամաբանական — ընկած է «հույներից» (Ք.Ա. 7-րդ դ.) մինչև 15-16 դարեր (Հունաստանում է, որ անհատի տրամաբանական ոգին իրեն սկսում է դրսևորել)։ Այս շրջանի երևակայությունն ավելի մեղմ է, աստվածները վերանում են և դրդում հավատալու փոխարեն մտածել։ Այս շրջանի հատկությունն են անվերջ տրամաբանական կռիվները, անհատական սնապարծությունը։ Սա մարդկության տարիքային փուլերից ամենահուզական և փոթորկալից հատվածն է, քանի որ հին հավատական մեթոդներն արդեն ընկած էին, բայց դեռ դրական մեթոդներ չկային։ Համարվում է կրքի և անհաստատության շրջան, որը բնորոշ է 20-30 տարեկան երիտասարդների դատողությանը։
  4. IV փուլ. Գիտական — Վերածննդի դարաշրջանից մինչ մեր օրերը։ Այս շրջանում է, որ հրաշքները բացատրվում են, հավատականությունն անհետանում է, և մարդը սկսում է աշխարհի երևույթները տեսնել, վերլուծել, հասկանալ։ Ինչպես 30-40 տ. մարդը իր ես-ը մի կողմ թողնելով, ամեն ինչին չեզոք է նայում, այնպես էլ այս շրջանին պատկանող մարդն է սկսում մոտենալ շոշափելի ճշմարտությանը։ Ինչպես որ ժողովրդի մեջ ամեն հասակի անհատներ կան, այնպես էլ մարդկության մեջ ամեն հասակի ազգեր կան։

Օգտագործված աղբյուրները տե՛ս այստեղ՝ 
Հ․ Վերմիշյան, «Հայ սոցիոլոգիայի պատմություն. 19րդ դարավերջ-20րդ դարասկիզբ», Երևան, 2013

Advertisements

One thought on “Գալուստ Կոստանդյան

Add yours

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: