Եղիա Տեմիրճիպաշյան

Եղիա ՏեմիրճիպաշյանԵղիա Տեմիրճիպաշյանը հետաքրքիր կյանք է ունեցել, որին, սակայն, քանիցս փորձել է վերջ դնել: Ի վերջո նրան հաջողվել է դա անել, բայց իր ապրած կես դարի ընթացքում նա հասցրել է լուրջ ներդրումներ ունենալ 19-րդ դարավերջի Հայաստանում դեռևս նոր ձևավորված սոցիոլոգիայում:

Հատկապես հետաքրքիր են Տեմիրճիպաշյանի հայացքները սոցիալական իրականության վերաբերյալ: «Բնությանը տիրապետելու համար այլ պայմաններ են հարկավոր, ավելի շատ աշխատանք ու տքնություն պահանջող պայմաններ, քան քաղաքակրթության առաջին քայլերն անելու համար»,- ասում էր նա:

Ձեզ ենք ներկայացնում նրա սոցիոլոգիական երկերի հիմնական բովանդակությունը, ինչպես նաև նրա հայացքները:

«Պատերազմ ընդդեմ Ֆռանսայի»

«Ֆռանսան և՛ կնպաստե, և՛ գրեթե նույնքան էլ կվնասե մեզ»,- այս խոսքերով է սկսում Տեմիրճիպաշյանն իր «Պատերազմ ընդդեմ Ֆռանսայի» երկը: Ներկայացնում է Ֆրանսիայի և՛ դրական, և՛ բացասական ազդեցությունները՝ ասելով. «Ֆռանսան կլուսավորե մեզ և կնպաստե մեր զարգացմանը, բայց կվնասե ազգային ինքնության, ավանդույթների, պատմության պահպանմանը»:

Նա խոսում է այն բնագավառների մասին, որոնցում հայերն ավելի առաջատար էին, քան ֆրանսիացիները, ինչպիսիք էին՝ գինեգործությունը, քաղաքականությունը, երգարվեստը` ասելով. «Կմոռնանք այն երկիրը, ուր հայք, որպես հայ կարող են ապրել»:

Երկի վերջում Տեմիրճիպաշյանը նշում է, որ ինքը ֆրանսահայ չէ, և որ իր գործը պիտի լինի հային հայի մասին տեղեկացնելը՝ սովորեցնելով ազգայինը, մեր հողից ծնունդ առածը, հայ մտքի արտագրությունը, հայի սրտից բխածը, մերը:

«Կրթական բարենորոգում և բարոյական վերանորոգում»

Այս երկում Տեմիրճիպաշյանը խոսում է հայկական և եվրոպական կրթական մակարդակների տարբերությունների մասին և առաջարկում ուղիներ հայկական կրթական մակարդակը աստիճանաբար զարգացնելու համար: Նա նշում է. «Ինչպես անհատը կզարգանա կրթվելով, այնպես ալ ազգն կանցնե մտածման չափահասության շրջանն, որին հասել է հայ ազգը… Հայը պարտավոր է իր անձից վեր, իր ազգը սիրել»:

Տեմիրճիպաշյանը շեշտում է երկրորդային բարձրագույն կրթություն ստանալու խնդիրը Հայաստանում՝ ասելով, որ դրա համար հայ երիտասարդները ստիպված են լինում գնալ երկրից: Նա նշում է, որ Հայաստանի նյութական վիճակը չի ներում ունենալ եվրոպական ստանդարտներին համապատասխան ուսումնարան, սակայն նշում է, որ նման պայմաններում կարելի է ունենալ կատարյալ նախակրթական վարժարան:

Տեմիրճիպաշյանը անդրադարձել է ֆրանսիական նախակրթարանի և հայկական Մաքրուհյան ուսումնարանի տարբերություններին: Նա նշում էր, որ դրանք տարբերվում են 20 առարկաներով, որոնց թվում են նաև բնագիտական առարկաները, որոնց կարևորությունը կրթության մեջ հատկապես ընդգծում էր: Տեմիրճիպաշյանը նշում է. «Անցել է վերացական, դասական, անգիտական և անգորխնական կրթության յամանակն: Պատանին պետք է պատրաստվի ընկերության, գորխունեության, կենաց մարտին համար»:

Այս տարբերությունների հիմնական պատճառը նա համարում էր Հայաստանի նյութական վիճակը՝ ասելով. «Աղքատ անձին միտքն ալ աղքատ է, ավաղ և աղքատ մտքով ազգին կրթությունն ալ անհնար է, որ իր մտավոր վիճակից վեր ըլլա»:

Ավարտելով իր երկը՝ Տեմիրճիպաշյանը ընդգծում է աստիճանական զարգացման կարևորությունը և ասում, որ հայ ազգը սկսում է զարգանալ՝ դա մասնավորապես բացատրելով Մաքրուհյան վարժարանի աստիճանական զարգացմամբ՝ ֆրանսիական նախակրթարանի օրինակով:

«Տարերք պատմության իմաստասիրության»

Երկը կազմված է նախաբանից, 32 հարցադրումներից և դրանց պատասխաններից, որոնք ներկայացնում են քաղաքակրթության առաջացման, զարգացման օրինաչափությունները՝ պայմանավորված տարբեր գործոններով:

Նախաբանում Տեմիրճիպաշյանը գովում է իր գիրքը՝ նշելով, որ նման գիրք չկա Եվրոպայում և Ամերիկայում, քանի որ այն թույլ է տալիս հասկանալ ընկերային բարեշրջության օրենքները և հետևել մարդկային ցեղի առաջադիմությանը ժամանակի ընթացքում:

Երկի երկրորդ մասում Տեմիրճիպաշյանը ներկայացնում է 32 հարցադրումներն ու դրանց պատասխանները: Առաջին 6 հարցադրումները վերաբերում են քաղաքակրթության առաջացմանն ու զարգացմանը՝ պայմանավորված կլիմայական գործոններով: Օրինակ, եթե քաղաքակրթությունը առաջացել է հաստատուն ջերմ ու չոր վայրում, ապա այն ավելի արագ է զարգանում:

Հաջորդ 5 հարցադրումներում խոսվում է քաղաքակրթության առաջացման ու զարգացման վրա ազդող այլ բնական գործոնների մասին, մասնավորապես երկրաբանական կառուցվածքի, աշխարհագրական դիրքի մասին: Առանձնացնում է 2 ֆակտորներ՝ ներգո (անհատին հատուկ զորություն) և արտագո (արտաքին բնության զորություն): Նշում է բնական օրենքները, որոնցով առաջնորդվում է հասարակությունը: Հաջորդ հարցադրումով անցում է կատարում մտավոր օրենքներին, երբ մարդը հաղթում է բնական օրենքներին:

Ըստ քաղաքակրթության տարածման առանձնահատկությունների՝ Տեմիրճիպաշյանը հաջորդ 5 հարցադրումներով առանձնացնում է 3 օրենքներ՝ բարձրության՝ դաշտային բնակավայրերից դեպի լեռնայիններին անցումը, երկարության՝ քաղաքակրթության տարածումը արևելքից արևմուտք, լայնության՝ քաղաքակրթության տարածումը հասարակածից դեպի բևեռային շրջաններ:

«Խոսվրտուք աղջկանց դաստիարակության վրա»

Իր այս երկում Տեմիրճիպաշյանը խոսում է մաքրության մասին, որը համարում է առաքինություն: Աղջիկը պետք է դաստիարակվի «ավել անելով», նրան դպրոց ընդունելուն պես պետք է ձեռքը տալ ավելը: Նա կարևորում է մոր հեղինակության դերը աղջկա դաստիարակության մեջ՝ ասելով. «Հայ մոր կենդանի օրինակից ազդվելով` կպահանջեմ, որ հայ աղջիկն հայ մոր պես դաստիարակվի, անտարակույս ժամանակին հարկադրած բարեփոխմամբ»:

Այս երկում խոսվում է նաև տղաների դաստիարակության և առհասարակ կրթության թերությունների մասին. «Մեր կրթությունը մարմնատյաց է…մեր դաստիարակությունը պիտի լինի իրապաշտական գրական գիտության և իրական գրականության համաձայնություն»: Տղաների դաստիարակությունը պետք է լինի ֆիզիկական, առնական, առաջին հերթին պետք է կարևորվի նրանց մարմնական զորությունը: Տեմիրճիպաշյանը նշում է. «Երգն առաջին բանն է, որ պետք է լինի: Երգով, պարով, տեսողական ու լսողական դասառուքով տղան պիտի օրն մթնեցնի»: Սակայն այդպիսին չէ նրա դիրքորոշումը աղջիկների դաստիարակության նկատմամբ. «Գիմնաստ աղջիկ չեմ ուզեր,աղջիկն կին պիտի ըլլայ…»:

Տեմիրճիպաշյանի «պահանջներն» ինչ-որ չափով բավարարվեցին. ընկերություններ կազմվեցին` գիշերօթիկ և ցերեկային, մարմնամարզության համար:


Հայացքները

Սոցիոլոգիա|Սոցիոլոգիական]] տեսանկյունից Եղյա Տեմիրճիպաշյանի ստեղծագործությունները դեռևս հիմնավոր հետազոտության չեն արժանացել։ Իր շատ էջերում նա զբաղվում է ինքնավերլուծությամբ։ Հատկապես էսսեն, օրագրությունը հանդիսացել են Տեմիրճիպաշյանի սիրած ժանրերը։ Էսթետիկայի հարցերը գտնվում էին Տեմիրճիպաշյանի ուշադրության կենտրոնում թե՛ որպես սեփական ստեղծագործական պրակտիկայի իմաստավորման միջոց, թե՛ որպես փիլիսոփայական աշխարհայացքի բաղկացուցիչ առարկա, թե՛ որպես ինքնուրույն առարկա՝ քաղաքակրթության նվաճումներից մեկը։ Նրա էսթետիկայում գերիշխողը գեղեցիկն է, գեղեցիկի խնդրի հետազոտությունը։

Փորձելով պարզել գեղեցիկի սահմանները՝ Տեմիրճիպաշյանն առհասարակ դիմում է օբյեկտին` բնությանը։ Նրա այդ դատողությունների հիմքում ընկած է մատերիայի գաղափարը, իր երեք էական հատկություններով՝ տարածություն, շարժունակություն, անթափանցիկություն, սակայն հնարավոր չէ նրան ներկայացնել որպես հետևողական մատերիալիստ։ Նրա մոտ հաճախ տարօրինակ կերպով խառնվում են մատերիալիզմն ու իդեալիզմը։

Տեմիրճիպաշյանի այլևայլ դատողությունները՝ ուղղակի, թե անուղղակի, առնչված են պոզիտիվիզմի էսթետիկական կոնցեպցիային։ Հայտնի է, որ պոզիտիվիզմի էսթետիկային հատուկ էր գեղեցիկի մի կողմից բնական (ռասա, միջավայր, մոմենտ) ըմբռնումը, մյուս կողմից՝ բացարձակ հոգևոր գեղեցիկի ըմբռնումը։ Նա պոզիտիվիզմի հետևորդ է։ Իր տեսակետները հաստատելիս հաճախ է դիմում Օ. Կոնտին, Հ. Սպենսերին, Թ. Բրոքլին, Հ. Տենին, Է. Լիտրեին։ Էմիլ Լիտրեն նրա կուռքն էր. «Միայն աստված Լիդոեեն ավելի բան գիտե»,- գրում էր «Փիլիսոփայական բառարանում»։ Պետք է, որ «փիլիսոփայությունը գիտական ըլլա, և գիտությունը՝ փիլիսոփայական». սա էր Տեմիրճիպաշյանի նշանաբանը։

Հասարակության զարգացման օրենքները նա ենթարկում է բնական օրենքներին։ Աշխարհի գիտական ճանաչողությունը հաստատում է իբրև պատմական լավատեսության աղբյուր. առաջադիմությունը գիտության մեջ սիրելի է դարձնում կյանքը։

Փորձելով վեր կանգնել «մետաֆիզիկական» փիլիսոփայությունից, իդեալիզմից և մատերիալիզմից` պոզիտիվիստները ակամա ընկնում էին սուբյեկտիվ իդեալիզմի մեջ։ Այս տեսանկյունից բացառություն չէ նաև Տեմիրճիպաշյանը։ Հենվելով պոզիտիվիզմի դասականների վրա՝ նա գտնում էր, որ առանց հավատի և Աստծո հնարավոր չէ ապրել, երբեմն էլ, հետևելով նույն պոզիտիվիզմին, պնդում էր հակառակը։

Մարդու պատմական զարգացումը Տեմիրճիպաշյանը պատկերացնում էր վերընթաց ուղով։ Մտքի զարգացման ու առաջընթացի հետ զարգանում են քաղաքակրթությունները, կրոնները, օրենքները, գիտական, փիլիսոփայական, էսթետիկական, բարոյական սկզբունքները։ Գիտության ազդեցությամբ վերափոխվում են փիլիսոփայությունն ու գեղարվեստը, դրանց զարգացումը նպաստում է հասարակության պատմության ուղղագիծ առաջադիմությանը, որը հավասարաչափ տարածվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա։

Սակայն սխալված կլինենք, եթե Տեմիրճիպաշյանին պատկերացնենք հեղափոխության, առավել ևս ազատության պայքարի գաղափարից հեռու, ուղղագիծ առաջադիմության ջատագով։ Տեմիրճիպաշյանը հանդես է գալիս որպես «ազատախոհական», որի համար գիտության խոսքն ավելի բարձր է, քան ամեն տեսակ հեղինակությունները։ Տեմիրճիպաշյանը տարբերում է 2 կարգի գիտություններ. մեկը՝ որ բարձրանում է իդեալիստական հիացմունքի վրա, մյուսը՝ ելնում է մատերիալիստական փիլիսոփայության դրությունից։ «Ճշմարիտ է այն գիտությունը,-ասում էր նա,-«որը մատերալիզմի սկզբունքերով է առաջնորդվում»։

Ըստ Տեմիրճիպաշյանի՝ սկզբնական շրջանում մարդկանց միտքը դեգերել է մաֆիական աշխարհում, ամեն տեսակի առասպելաբանություններին գերի է եղել։ Բայց դա գիտական միտք չէր։ Շնորհիվ օբյեկտիվորեն տեղի ունեցող զարգացման՝ մարդկային միտքը հետզհետե փաստեր է կուտակել, խորացել է փաստերի մեջ և այդ կերպ աստիճանաբար ազատագրվել է իրականության ճանաչումն արգելակող միֆից ու սկսել է գիտական հետազոտություններով զբաղվել։

Տեմիրճիպաշյանը Աստծո գոյությանը չի հավատում, համառ կերպով Աստծուն ոչ միայն երկրից է դուրս հանում, այլ նաև երկնքից։ «Վերևում, աստղերից ու մոլորակներից բացի, ուրիշ որևէ բան չկա, ուստի Աստվածների երկնային թագավորության մասին արված քարոզները պարզապես սուտ են։ Ասել, թե մարդը կենդանի է և ուրիշ ոչինչ, նշանակում է ուրանալ նրա առանձնահատկությունները, նրա տարբերությունը կենդանիներից, նշանակում է խեղաթյուրել ճշմարտությունը։ Իսկ ասել, թե մարդը Աստված է, նշանակում է անջատել նրան կենդանական աշխարհից ու հակադրել նրան, նշանակում է մարդուն վերածել գերբնական արարածի, ուստի և հրաժարվել նրա գիտական ճանաչողությունից»,- նշում էր Տեմիրճիպաշյան։ Տեմիրճիպաշյանն այս ծայրահեղություններից ոչ մեկն էլ չի ընդունում։

Մարդն առաջացել է կենդանիներից և այժմ արդեն հասել է աստվածության աստիճանին. սա է Տեմիրճիպաշյանի տեսակետը։ Նա գտնում է, որ մարդու աստվածային համարվող հատկանիշներից ոչ մեկն էլ բնածին չէ, և ոչ էլ մի երրորդ անձնավորության կողմից տրված, այլ ամբողջությամբ ձեռքբերովի են։ «Առաջին հերթին պատմական զարգացման արդյունք է նրա լեզուն,- ասում է նա,- որը Ավետարանի տեսակետով մարդուն բաշխված աստվածային շնորհ է»։ Տեմիրճիպաշյանը մի կողմից աստվածների գոյությունը ժխտեց. մյուս կողմից էլ հայտարարեց՝ թե լավ է այն ո՛չ ուրանալ և ո՛չ էլ հաստատել։ Այլ կերպ ասած` աշխատեց հավատացյալ մասսայի հետ հաշտության եզր գտնել։ Եղել է աստված, թե չի եղել, այդ չէ կարևորը, այլ այն, որ աոանց գիտությունների զարգացման ժողովրդական մասսաների վիճակի բարելավումն անհնար բան է։ Բայց չէ՞ որ այդ գիտությունների զարգացումը օբյեկտիվորեն հերքում է աստվածաբանությունը։

Տեմիրճիպաշյանը վախենում է, որ իրեն կարող են քրիստոնեության հակառակորդ համարել և շտապում է հավատացնել, որ այդպես չէ։ Սխալ կլիներ ասել, թե Տեմիրճիպաշյանը քրիստոնեության մեջ միայն դրականն է տեսնում, կամ այդ ամբողջությամբ դրական է համարում։

Հետևելով իր ուսուցչի՝ Գալուստ Կոստանդյանի օրինակին՝ Տեմիրճիպաշյանն այն կարծիքին է, որ մարդկային մշակույթի առաջին օրրանն Արևելքն է։ Այն տեսակետը, թե արևելյան ժողովուրդները մշակութային արժեքներ արտադրելու կարողությունից զուրկ են եղել, մերժում է։

Բայց ինչու՞ մեր մշակույթի պատմությունն անպայման Արևելքից է սկսվում։ Կոստանդյանն այդ հարցին պարզորեն չի պատասխանում։ Տեմիրճիպաշյանն աշխատում է հիմնավորել իր տեսակետն՝ ավելի ամբողջացնելով Կոստանդյանի մոտ հանդես եկած աշխարհագրական միջավայրի թեորիան։ Նա կարծում է, որ երկրի աշխարհագրական դիրքը մշակույթի վրա անդրադառնում է՝ որոշելով նրա բազմազանությունը։ Աշխարհագրական գյուտերը միտքը դարձնում են պրպտող, ուժեղացնում են դրա քննադատական կողմը, որը իր հերթին ազդում է մշակույթի հետագա զարգացման վրա:


Օգտագործված աղբյուրները տե՛ս այստեղ՝ 
Հ․ Վերմիշյան, «Հայ սոցիոլոգիայի պատմություն. 19րդ դարավերջ-20րդ դարասկիզբ», Երևան, 2013

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: