ՈՒԳԸ թիմը դադարեցնում է «Սոցիոլոգիան հայերեն Վիքիպեդիայում» նախագիծը

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ թիմը հայերեն սոցիոլոգիական գիտելիքը տեղափոխում է բլոգ-հարթակ:

«Ողջույն։ Ուրախ եմ, որ ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ Հայերեն Վիքիպեդիայում, սակայն Ձեր կողմից ներմուծված ինֆորմացիայի մեծ մասը ոչ հանրագիտարանային է, այդ իսկ պատճառով հեռացրել եմ ոչ հանրագիտարանային հատվածները հոդվածներից։ Հանրագիտարանում պետք է ներկայացվեն չոր փաստեր և ոչ թե վերլուծություններ։ Ձեր կողմից գրված քաղաքական/կրթական հայացքներ, ստեղծագործություններ բաժիններն ամբողջովին վերլուծություններ էին։ Վիքիպեդիայում խմբագիրները ներկայացնում են փաստերը, իսկ ընթերցողն ինքն է վերլուծություններ կատարում։ Շնորհակալություն և հաճելի խմբագրումներ». հայերեն Վիքիպեդիայի ադմիններից մեկի հաղորդագրությունն է` ուղղված մեզ:

wikiՎիքիպեդիան հեռացրեց մոտ 10 հայ սոցիոլոգների վերաբերյալ հոդվածների` մեր կողմից արված խմբագրումները : Պատճառն, ինչպես նշել է ադմինը, «ոչ հանրագիտարանային ֆորմատն» է, որը ենթադրում է չոր փաստեր և թույլ չի տալիս վերլուծություններ: Այդուամենայնիվ, պետք է նկատել, որ մենք մինչ այժմ առաջնորդվել ենք Վիքիպեդիայի միջազգային չափանիշներով և, որ այլալեզու` հատկապես անգլերեն հոդվածներից շատերում գրքերի վերլուծությունն ընդունված է:

Հիշեցնենք, որ բովանդակությունը հայ հեղինակների աշխատություններից և հոդվածներից դուրս էր գրվել 2014-15 ուս.տարում սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիա բաժնի 2-րդ կուրսեցիների կողմից, այնուհետև` մշակվել և գիտահանրամատչելի էր դարձվել ՈՒԳԸ-ականների կողմից` ս.գ.թ. դոցենտ Հարություն Վերմիշյանի ղեկավարությամբ:


Ինչևէ, այսուհետ մեր խմբագրած և մշակած բոլոր մասնագիտական նյութերը կավելացվեն բլոգի առանձին ենթաբաժնում. խոսքը թե՛ արդեն ձեր ուշադրությանը ներկայացրած հայ սոցիոլոգների, թե՛ սպասվելիք նոր հոդվածների մասին է:

Աշխատանքը արդեն ընթացքի մեջ է, և արդյունքները շատ շուտով տեսանելի կլինեն:

Սիրով`
ՈՒԳԸ թիմ

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: