SocCamp | ՍոցՔեմփ 2015

ՍոցՔե՞մփ. էդ ի՞նչ է
ՍոցՔեմփը ոչ ֆորմալ կոնֆերանսանման մի բան է, որը հնարավորություն է տալիս բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հասարակական տարբեր խնդիրներով, դրանց լուծման ուղիներ փնտրելով, կամ պարզապես ունեն ասելիք, որը կհետաքրքրի մյուսներին, կիսվելու այդ ասելիքներով:

fl+logo-final

Կլինի՞ ես էլ մասնակցեմ
Իհարկե: Եթե Դու սովորում կամ աշխատում ես սոցիոլոգիայի կամ հարակից ոլորտներում, մենք ուրախ կլինենք քեզ տեսնել ՍոցՔեմփում: Իսկ եթե այդ ոլորտների հետ կապ չունես, բայց ունես հասարակությանն ուղղակիորեն առնչվող ասելիք, էլի խնդիր չունես. միացիր:

Իսկ եթե ես պրեզենտացիա չունե՞մ
Է, ի՞նչ անենք, միացիր մեզ որպես հանդիսատես:

Իսկ ի՞նչ ենք անելու ՍոցՔեմփի ժամանակ
Դե, պիտի յուրաքանչյուրս մեր ասելիքը տեղավորենք 15 րոպե տևողությամբ ներկայացման (պրեզենտացիայի) շրջանակներում ու դա անենք էնպես, որ դրա ընթացքում ոչ մեկը ձանձրույթից չմեռնի:

Բա հետո՞
Հետո` յուրաքանչյուր պրեզենտացիային կհաջորդի քննարկում, որի ընթացքում հնարավորություն կտրվի ներկաներին կիսվել տպավորություններով, տալ հարցեր և անել առաջարկներ թեմայի հետագա ուսումնասիրմանն ուղղված:

Լավ: Հիմա` կոնկրետ: Օ՞ր, ժա՞մ, տե՞ղ…
ՍոցՔեմփը տեղի կունենա հունիսի 26-ին (ժամի մասին՝ շուտով) սոցիոլոգիայի ֆակուլտետի 304 լսարանում. այնտեղ կա պրոյեկտոր, և, որ ամենակարևորն է, գետնին նստելու հնարավորություն:

Վե՞րջ
Չէ, ո՞նց վերջ: Բա գրանցվե՞լը. գրանցվելու համար սեղմիր այստեղ: Հիշիր, որ գրանցման վերջնաժամկետն է հունիսի 24` ժամը 23:59: Առավել մանրամասն տեղեկություններն ու հետագա նորությունները` մեր ֆեյսբուքյան event-ում:


Հա~….փաստորեն սա ԲարՔեմփի սոցիոլոգիականն է՞….

Advertisements

One thought on “SocCamp | ՍոցՔեմփ 2015

Add yours

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: