Իմացանք` «ինչպե՞ս գրել գիտական աշխատանք»

11059650_10204180133290441_3776121162666240436_o
Նկարը` Հրանտ Խաչատրյանի

«Տեսե՞լ եք, որ ՖԲ-ում իվենթին էնքան going տան, որ կազմակերպիչները սկսեն խնդրել, որ չգան էն մարդիկ, ում թեման էնքան էլ չի վերաբերվում…Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈւԳԸ-ի միջոցառումները այ էդքան պոպուլյար են, հատկապես երբ Միքայելն ա վարում: #‎ՈՒԳԸ‬ ». սեմինարի ավարտից րոպեներ անց Facebook-ում այսպիսի արձագանք ստացանք ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Հրանտ Խաչատրյանից:

Շուրջ 50 ուսանողներ մայիսի 14-ին հավաքվել էին ԵՊՀ Տարածաշրջանային ինտեգրման և կոնֆլիկտների լուծման կենտրոնում և սովորում էին, թե «Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք»: Սեմինարը վարում էր ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը, ով իր ուսանողական տարիների փորձով կիսվեց ներկաների հետ: Ներկաների շարքերում հիմնականում սոցիոլոգիայի ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներն էին, ովքեր մոտակա 2 ուսումնական տարիների ընթացքում պիտի առնչվեին կուրսային կամ դիպլոմային աշխատանքներին:

Թեպետ Միքայել Մալխասյանը ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ է, դա չխանգարեց, որպեսզի նա անդրադարձ կատարեր հատկապես սոցիոլոգիայի բնագավառում գիտական աշխատանք գրելու առանձնահատկություններին: Քննարկում էլ եղավ. հնչեցին հարցեր, դրանց տրվեցին պատասխաններ:

Սեմինարավարի խոսքերով` իր համար անսպասելի էր հետաքրքրվածների այդքան մեծ քանակությունն ու ակտիվությունը:


Հ.Գ. Միջոցառման առաջացրած հետաքրքրությունը ուսանողների շրջանում մեզ` ՈՒԳԸ-ականներիս համար իսկապես ոգևորիչ էր: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ մեր նպատակադրումն արդարացված է. մոտիվացնել ուսանողներին զբաղվել գիտությամբ:

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: