Լուսանկարների մրցույթ

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ֆակուլտետի հիմնադրման 11-ամյակի առթիվ հայտարարում է լուսանկարների մրցույթ, որին կարող են մասնակցել ֆակուլտետի բոլոր ուսանողները:

Լուսանկարների մրցույթ

Մրցույթի պայմանները.
  • Լուսանկարի հեղինակը պետք է լինի ուսանողը (համացանցից ներբեռնված լուսանկարներ չեն ընդունվում)։
  • Լուսանկարը պետք է շոշափի որևէ սոցիալական հիմնախնդիր։
  • Յուրաքանչյուր ուսանող կարող է ներկայացնել միայն մեկ լուսանկար:

Բարձր որակով լուսանկարները խիստ խրախուսվում են, սակայն լավագույն լուսանկարն ընտրվելու է՝ հաշվի առնելով շոշափված հիմնախնդիրն ու մատուցման ձևը՝ որպես առաջնային չափանիշներ։

Մրցույթին ներկայացված բոլոր լուսանկարները կցուցադրվեն՝ փակցվելով ֆակուլտետի պատին, իսկ լավագույն լուսանկարի և նկարագրության հեղինակին կընտրի և կպարգևատրի ս.գ.թ., դոցենտ Նվարդ Մելքոնյանը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է.

Մինչև նոյեմբերի 7-ը՝ ժամը 23:59-ը, sss.soc@gmail.com էլ.փոստի հասցեին ուղարկել՝

  • մեկ լուսանկար,
  • լուսանկարի նկարագրություն,
  • հեղինակի անուն-ազգանուն,
  • բաժին և կուրս՝
  • Subject/Тема/Թեմա դաշտում նշելով «Լուսանկարների մրցույթ»։

Բոլորին մաղթում ենք հաջողություն։

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: