Գիտաժողովը կայացավ [լուսանկարներ]

Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետն արդեն 11 տարեկան է: Առաջին հայացքից սա կարճ ժամանակահատված կարող է թվալ, սակայն այս ընթացքում  ֆակուլտետը հասցրել է կայանալ և կայացնել իր ուրույն սոցիոլոգիական դպրոցը և ձևավորել իր ավանդույթները:

Այդ ավանդույթների թվին է դասվում ամեն տարի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի տարեդարձին: Այս տարի գիտաժողովը տեղի ուեցավ նոյեմբերի 12-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում: Գիտաժողովը լայն արձագանք գտավ ուսանողների շրջանում. դա էին վկայում զեկուցվող նյութերի թեմատիկ բազմազանությունն ու լսարանի ներգրավվածությունը:

Միջոցառումը մեկնարկեց ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանի խոսքով, ով ողջունեց նմանատիպ ուսանողական միջոցառումները և նշեց, որ գուցե հենց այդպիսի նախաձեռնություններից է հետագայում ծնվում մեծ գիտությունը:

Գիտաժողովին ներկա էր նաև «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի  տնօրեն Հեղինե Մանասյանը, ով ևս միացավ շնորհավորանքներին՝ մաղթելով բեղմնավոր գիտական քննարկումներ: Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշան Ղահրիյանը և ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը: Վերջինս նշեց, որ եթե մնացած ֆակուլտետներում միայն հոբելյանական տարիներին են կազմակերպում մեծ միջոցառումներ, ապա Սոցիոլոգիայի ֆակուլտետում ամեն տարի կազմակերպվում է գիտաժողով, և կարծես ամեն տարին հոբելյանական լինի ֆակուլտետի համար:

«Կցանկանայի ավելի լավ զեկուցմամբ հանդես գալ, բայց այս մեկն էլ վատը չէ», — նախքան գիտաժողովի սկսվելը ինձ հետ կիսվեց չորրորդ կուրսի ուսանողուհի Զարուհի Սիմոնյանը, ով առաջին անգամ պիտի մասնակցեր գիտաժողովին որպես զեկուցող, թեպետ միշտ ներկա էր եղել, լսել էր զեկուցումները:

Գիտաժողովին ներկայացվեցին 8 զեկուցումներ մի շարք թեմաներով և տարբեր սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ: Յուրաքանչյուր զեկուցմանը հաջորդեց հանձնաժողովի կողմից հարցերի և մեկնաբանությունների փուլը:

Հանձնաժողովի անդամ Սոնա Սաղաթելյանն անկեղծացավ` ասելով, որ ամենևին էլ հիացած չէր ներկայացումներով. «Այստեղ խոսքը գնում է և՛ ելույթների, և՛ կառուցվածքի, և՛ ամենակարևորը տրամաբանության ու ոճաբանության մասին, որով ուսանողը ներկայացնում է գիտական աշխատանք: Ես կուզենայի ավելի շատ ուսանողի կողմից տեսնել անձնական հետաքրքրվածություն, ազարտ, վառվող աչքեր,ավելի խորը փորած նյութ, ոչ թե ներկայացում ներկայացնելու համար»:

Սոնա Սաղաթելյանը կարևորեց նաև սոցիոլոգիական լեզվով խոսելը: Այդ իմաստով նա իր համար առանձնացրեց Լիլիթ Իսկանդարյանի զեկուցումը, ով, ինչպես հաջորդ օրը պարզվեց, արժանացավ առաջին մրցանակին: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Զարուհի Սիմոնյանը և Նոնա Աղաջանյանը: Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը, որի ընթացքում լավագույն եռյակին հանձնվեցին պատվոգրեր և մասնագիտական գրականություն, իսկ առաջին տեղը զբաղեցրած ուսանողը ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանի կողմից արժանացավ դրամական պարգևի:

Հեղինակ` Շուշանիկ Հարությունյան

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: