Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն շարունակում է ակտիվ գործունեությունը

12810103_975724922514380_653943741_oՆախորդ շաբաթը սկսվեց «Միգրացիա և զարգացում» սեմինարով, որը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն՝ ԵՊՀ միգրացիայի կենտրոնի և Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտեի (CISP) հետ համատեղ: Այն վարում էր Ֆիլիպիններից Հայաստան ժամանած Էսթրելա Մայի Դիզոն-Անոնուևոն, ով աշխատում է միգրացիայի ոլորտում ավելի քան 20 տարի և ներկայումս ղեկավարում է «Աթիխա» ընկերությունը, որը Ֆիլիպիններում զբազված է միգրացիայի հետևանքների հաղթահարման խնդրով:

12782413_975727762514096_2105115570_nՍեմինարի ընթացքում փորձեցինք հասկանալ միգրացիայի պատմությունը, մոդելները և հիմնահարցերը Ֆիլիպիններում, գնահատել կապը միգրացիայի և զարգացման միջև և ծանոթանալ այն տարբեր ռազմավարություններին, որոնք իրականացվում են Ֆիլիպիններում՝ պաշտպանելու միգրանտների իրավունքները և տալու զարգացման հնարավորություններ:

Խոսեցինք նաև միգրացիայի ֆեմինիզացման բարձր մակարդակի մասին Ֆիլիպիններում և համեմատեցինք Հայաստանում տիրող իրավիճակի հետ՝ անդրադառնալով նաև միգրացիայի սոցիալ-հոգեբանական կողմերին:12789711_975729855847220_701058614_o

Շաբաթվա վերջում տեղի ունեցավ հերթական Սոցիոդիտակը, որի շրջանակներում շարունակում ենք դիտել և քննարկել Ժաննա Անդրեասյանի տեսադասընթացները տարբեր սոցիոլոգիական թեմաների շուրջ: Այս անգամ մեր քննարկման առարկան էին Միշել Ֆուկոյի և Ժակ Դերիդայի հայացքները: Սոցիոդիտակ 13Այս ուրբաթ նույնպես սպասվում է հետաքրքիր դիտում-քննարկում:

Բացի ընթացիկ միջոցառումները, մարտ ամիսը նշանավորվեց նաև Սոցիոբլոգիայի առաջին տարեդարձով: Ուղիղ 1 տարի առաջ այս օրը մենք մեկնարկեցինք մեր գործունեությունը:

Այսպիսով, շարունակում ենք մեր սեմինարների, հանդիպումների, քննարկումների շարքը: Դուք էլ միացեք մեր ֆեյսբուքյան էջին, տեղեկացեք մեր ամենշաբաթյա միջոցառումների մասին և մասը դարձեք մեր քննարկումների՝ կիսելով ձեր գաղափարները մեզ հետ և լսելով այն մարդկանց գաղափարները, ովքեր հետաքրքրված են սոցիոլոգիայով:

Հեղինակ՝ Շուշանիկ Հարությունյան

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: