Սոցիոբլոգիան 1 տարեկան է

socioblogy.png

Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը, երկար սպասումներից հետո վերջապես հանրայնացվեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ բլոգը՝ ՍոցիոԲլոգիան, և հրապարակվեց մեր առաջին գրառումը: Գրառման մեջ ասված էր.

«Մի քանի ամսվա աշխատանքներից հետո վերջապես ուրախությամբ հայտնում ենք.
Ողջույն և բարի գալուստ ՍոցիոԲլոգիա!

Մենք մի խումբ ուսանողներ ենք, ովքեր գիտեն ուսումն ու ժամանցը ռացիոնալ կերպով համատեղելու բանաձևը: Մենք միշտ ցանկություն ենք ունեցել ստեղծելու մեր սեփական հարթակը հայկական բլոգոսֆերայում և ներկայացնելու սոցիոլոգիան գիտահանրամատչելի կերպով։ Եվ ահա, նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, և ՍոցիոԲլոգիան բաց է սոցիոլոգիայով հետաքրքրված ուսանողների և «չուսանողների» համար»:

Կարծես թե, մեկ տարի անց ոչինչ չի փոխվել: Սոցիոբլոգիայի «ետևում» էլի կանգնած ենք մենք՝ ուսանող ՈՒԳԸ-ականներս, և շարունակում ենք սոցիոլոգիան ներկայացնել գիտահանրամատչելի կերպով՝ թե՛ ուսանողների, թե՛ «չուսանողների» համար:

Screenshot_3Ընդամենը 1 տարվա ընթացքում մեր բլոգը հասցրեց մեծ առաջընթաց գրանցել՝ ձևավորելով տասնյակից ավելի ենթաբաժիններ: Պարզվեց, որ մեզանով հետաքրքրվում են ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի տարբեր երկրներից:

Բլոգի այցելուներին ամենաշատը հետաքրքրել էր առաջին սոցիոլոգիական «չկոնֆերանսի»՝ «Սոցքեմփ 2015»-ի մասին գրառումը. այն շատ կարճ ժամանակում գրանցեց 1900 դիտում: Իսկ ընդհանուր առմամբ, բլոգի այցելությունները մեկ տարվա ընթացքում անցան 17.000-ը:

Սոցիոբլոգիան նոր ու մեզ համար անչափ սկզբունքային սկիզբ էր և է. մենք զգում ենք, որ շարժվում ենք ժամանակին համընթաց՝ այս հարթակի միջոցով փորձելով ցույց տալ գիտական-ի ու հանրամատչելի-ի դժվար նշմարվող, սակայն գոյություն ունեցող խաչմերուկը:

Մենք շարունակում ենք մեր գործունեությունը և խոստանում, որ շուտով, բացի մեր գործունեության շրջանակներում իրականացվող միջոցառումներից, հնարավորություն կունենաք բլոգում ծանոթանալու սոցիոլոգիական տարբեր տեսությունների ու մոտեցումների, ինչպես նաև ձեզ հասանելի կդառնա գրականության ցանկ, որը ժամանակի ընթացքում չի դադարի համալրվել նոր գրքերով ու դասագրքերով:

Հուսով ենք, որ ՍոցիոԲլոգիան մշտապես կհետաքրքրի իրեն հավատարիմ լսարանին՝ պահպանելով իր սահմանած որակական բարձր նշաձողը, ինչպես նաև Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ հետագա սերունդների օրոք կշարունակի ուսանողներին այլընտրանքային կրթության շուրջ միավորող անփոխարինելի առցանց տիրույթ մնալ:

Շնորհավո՛ր մեր և ձեր ՍոցիոԲլոգիայի միամյա տարեդարձը!

11223931_963411957050964_7484294776342397318_o

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: