Կայացավ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանը [լուսանկարներ]

IMG_9722

ԵՊՀ ՈՒԳԸ կողմից կազմակերպվող ամենամյա ուսանողական գիտական նստաշրջանն այս տարի նվիրված էր Հայաստանի անկախության 25-րդ տարելիցին:  Ապրիլի 25-29-ը շուրջ 350 զեկուցողներ հասցրին հանդես գալ իրենց զեկուցումներով՝ թվով 20 մասնագիտական մասնագիտական բաժանմունքներում:

Ապրիլի 28-ին տեղի ունեցավ նաև նստաշրջանի Սոցիոլոգիայի բաժանմունքի գիտաժողովը, որի ընթաքում 7 զեկուցողներ հանդես եկան իրենց ուսումնասիրություններով և վերլուծություններով: Զեկուցումներից շատերը ակտիվ քննարկման առակա դարձան լսարանի շրջանակում, ինչն էլ հավանաբար օգնեց ուսանողներից շատերին մի փոքր այլ տեսանկյունից նայել իրենց աշխատանքներին և վերանայել հետազոտությունները:

IMG_9718Ինչպես նշեց գիտաժողովի Սոցիոլոգիայի բաժանմունքի համակարգող Հայկ Սահակյանը, գիտաժողովը լավ առիթ է սովորելու համար, և ուսանողը պիտի գյուտարարի ոգևորությամբ մոտենա իր ուսումնասիրությանը:

«Իմ՝ համալսարանում աշխատելու հենց սկզբից իմ ամենօրյա ջանքերը ուղղված են դրան, որ ուսանողները իրենք ակադեմիական գործունեությամբ զբաղվեն: Այս իմաստով ցանկացած գործողություն, որն ուղղված է ակադեմիական միտքը առաջ տանելուն, իմ կողմից ողջունելի է». նշեց պարոն Սահակյանը՝ ավելացնելով, որ գիտաժողովին պետք է ներկայանալ միայն այն դեպքում, երբ կա ասելիք, և որ գիտաժողովին ներկայանալ չի նշանակում ներկայանալ վերջնական պատրաստի թեզիսով, այլ գիտաժողովին ներկայանալն օգնում է հասկանալ, որքանով է քո տեսակետը համապատասխանում ուրիշների հայացքներին: Նա նաև խորհուրդ տվեց ուսանողներին հնարավորինս հանրամատչելի ելույթներով հանդես գալ, քանի որ որքան լսարանն ավելի հաղորդակից է դառնում, այնքան այն ավելի է օգնում հետազոտողին հասկանալ իր բաց կողմերն ու մշակել դրանք:

IMG_9744Սոցիալական աշխատանք բաժնի չորրորդ կուրսի ուսանողուհի Էմմա Հակոբյանը, ով հանդես եկավ «Մայրության քաղաքականության պաշտպանության բացեր Հայաստանում» թեմայով զեկույցով, ասաց, որ նախքան հետազոտությունը սկսելը բավականին հետաքրքրված է եղել խնդրով, իսկ գիտաժողովին ներկայանալով՝ ավելի շատ իր առջև խնդիր էր դրել բարձրացնել խնդրի տեղեկացվածության մակարդակը:

Այս իմաստով գիտաժողովը կարևոր նշանակություն ունեցավ՝ խթանելով գիտության՝ հասարակական լայն սպառման առարկա դառնալու հնարավորությունները:

Հեղինակ՝ Շուշանիկ Հարությունյան

Հ.Գ. Գիտաժողովի լուսանկարները կարող եք գտնել այստեղ:

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: