Սոցիոդիտակն ավարտվեց Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմամբ [լուսանկարներ]

12107786_984989284893231_4034105574513106076_nՍոցիոլոգիայի ֆակուլտետում սովորող ցանկացած մեկը երևի կհաստատի, որ հաճախ, երբ մարդիկ իմանում են, որ այդ ֆակուլտետում ես սովորում, կա՛մ հիացմունքով են արձագանքում, կա՛մ զարմանքով, իսկ որոշ դեպքերում՝ թերահավատությամբ, բայց երբեք ոչ՝ այնպես, ինչպես, ասենք, երբ կասեիր, որ սովորում ես, օրինակ, Տնտեսագիտության ֆակուլտետում:

Պատճառն այն է, որ մարդիկ այնքան էլ ծանոթ չեն սոցիոլոգիային և հաճախ կարծրատիպացված և թյուր ըմբռնումներ են ունենում դրա մասին: Նույնիսկ այդ մասնագիտությունն ընտրած շատերը գալիս են համալսարան առանց դրա որոշակի պատկերացման: Այս խնդրի հաղթահարման համար Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպեց ԲունTV-ի պատրաստած տեսադասընթացների ամենշաբաթյա դիտումներ՝ «Սոցիոդիտակ» խորագրի ներքո: Դրանցում Ժաննա Անդրեասյանի մեկնաբանությամբ ներկայացվում էր 20 թեմա՝ սոցիոլոգիայի ստեղծումից մինչև մեր օրերը:

12112220_984985548226938_3170614476000568029_nՆախաձեռնությունը ստացված համարելով՝ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշան Ղահրիյանը նշեց, որ այն նպատակ ուներ ստեղծել ուսանողական հանրույթ, որն այլ հայացքով կնայեր արդեն ուսումնասիրված տեսություններին:

Չնայած դասընթացները նախատեսված էին հասարակական լայն շրջանակի համար, բայց քննարկումները տանում էին ավելի խորը մասնագիտական ոլորտներ: Ինչպես հավաստում են Սոցիոդիտակի մասնակիցները, ամեն մեկն էլ իր համար ինչ-որ հետաքրքիր բան գտավ դասընթացներում: Հատկապես ցածր կուրսեցիների համար դրանք օգնող ու ուղղորդող եղան, ինչին նպաստեցին նաև բարձր կուրսեցիների փորձն ու խորհուրդները:

IMG_94152015-ի սեպտեմբերից մեկնարկելով՝ սրանից 2 շաբաթ առաջ ավարտվեց Սոցիոդիտակը, որից ընդամենը մի քանի օր անց ֆակուլտետ հրավիրվեց Ժաննա Անդրեասյանը, ով ուսանողների համար վարեց սեմինար-դասախոսություն «Միասնականության մասին» թեմայով՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի դեպքերին: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր տալու և քննարկելու իրենց հուզող խնդիրները:

Վերջում տիկին Անդրեասյանն ասաց, որ հետևում է ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության գործունեությանը և ուրախ է նման ակտիվություն տեսնելու:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները շնորհակալություն են հայտնում Ժաննա Անդրեասյանին մեր առաջարկը չմերժելու և հյուրընկալվելու համար, ինչպես և բոլոր նրանց, ովքեր ներկա են գտնվել Սոցիոդիտակին՝ ավելի հետաքրքիր դարձնելով ամեն քննարկումը:

Հեղինակ՝ Շուշանիկ Հարությունյան

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: