ՍոցՔեմփ 2016-ի գրանցումը սկսված է

logoՍոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ թիմը նախորդ տարի նախաձեռնեց «ՍոցՔեմփ»-ը, որով հիմք դրվեց առաջին ոչ ֆորմալ, բայց մասնագիտական հարթակին՝ նրանց համար, ովքեր ունեին վերլուծական ասելիք՝ կապված հասարակական տարբեր խնդիրների ու դրանց լուծման ուղիների հետ։

Հանրության շրջանում անսպասելիորեն լայն արձագանք գտնելուց և «բա էս տարի ՍոցՔեմփ չի լինելու՞» հարցը հաճախակի ստանալուց հետո՝ մենք ուրախ ենք հայտարարել «ՍոցՔեմփ 2016»-ի մեկնարկի մասին։

Ի՞նչ է ՍոցՔեմփը
ՍոցՔեմփը ոչ ֆորմալ կոնֆերանս է, կամ պարզապես՝ չկոնֆերանս, որտեղ հավաքվում են հասարակական տարբեր խնդիրների վերաբերյալ ասելիքով մարդիկ ու կիսվում այդ ասելիքներով։

Ո՞վ կարող է զեկուցել
Զեկուցել կարող են բոլոր հետաքրքրվածները՝ հասարակագիտական տարբեր ոլորտների ուսանողներից ու դասախոսներից մինչև այլ բնագավառի հետաքրքրություններով, բայց հասարակությանն ուղղակիորեն առնչվող ասելիք ունեցող մարդիկ։

Ո՞վ կարող է ներկա լինել
Այս տեսանկյունից որևէ սահմանափակում չկա։ Համեցեք ունկնդրելու։

Ինչպե՞ս է ընթանալու ՍոցՔեմփը
Յուրաքանչյուր զեկուցողի կտրվի 10-15 րոպե ժամանակ՝ ներկայանալու պրեզենտացիայով, որից հետո ևս 10-15 րոպե կլինի հարցուպատասխան՝ ներկաներին հնարավորություն տալով կիսվել տպավորություններով, տալ հարցեր և անել առաջարկներ թեմայի հետագա ուսումնասիրմանն ուղղված:

11659499_963082287067657_8592340710931506953_nԵ՞րբ տեղի կունենա ՍոցՔեմփը
ՍոցՔեմփը տեղի կունենա մայիսի 28-ին (ժամի մասին՝ շուտով) Սոցիոլոգիայի ֆակուլտետի 301 և 304 լսարաններում զուգահեռաբար։ Ներկաները հնարավորություն կունենան իրենք ընտրելու իրենց հետաքրքրող թեմաները և ողջ ՍոցՔեմփի ընթացքում ազատորեն տեղափոխվելու իրենց նախընտրած լսարանը։

Ի՞նչ է պետք անել մասնակցելու համար
Մասնակցելու համար պարտադիր է գրանցվելը (անկախ նրանից՝ զեկուցող եք, թե հանդիսատես): Գրանցման վերջնաժամկետն է՝ մայիսի 25` ժամը 23:59:

11699029_931733236885503_845775101463619477_o

Ի դեպ
Բոլոր հանդիսատեսները կստանան ՍոցՔեմփի թևկապներ, իսկ զեկուցողները՝ բեյջեր։

Միացեք մեր ֆեյսբուքյան event-ին՝ հետագա փոփոխություններից ու մանրամասներից անտեղյակ չլինելու համար:

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: