Նոր ղեկավար կազմ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ում

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի համար այս սեպտեմբերը նախորդի պես նշանակալի էր, քանի որ կրկին տեղի ունեցավ ֆակուլտետի ՈՒԳԸ ղեկավար կազմի փոփոխություն, քանի որ նախկին նախագահ Շուշան Ղահրիյանն ավարտել էր ֆակուլտետի մագիստրատուրան ու այլևս չէր կարող ստանձնել ՈՒԳԸ նախագահի պաշտոնը:

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահի և փոխնախագահի ներկայությամբ ֆակուլտետի ՈՒԳԸ-ում անցկացվեցին ղեկավար կազմի նոր ընտրություններ: Քվեների մեծամասնությամբ ՈՒԳԸ նախագահի պաշտոնում ընտրվեց 4-րդ կուրսի ուսանող, 2013 թ.-ից ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ, իսկ 2015 թ.-ից ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի ղեկավար և ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար Հայկ Սմբատյանը: Թե՛ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, թե՛ փոխնախագահ Օֆելիա Գրիգորյանը և թե՛ ֆակուլտետի ՈՒԳԸ անդամներն ու նախկին նախագահը իրենց վստահությունը հայտնեցին Հայկի նկատմամբ՝ նկատի ունենալով մինչ այս նրա նվիրված ու եռանդուն աշխատանքը ՈՒԳԸ-ում:

Ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղարի ոչ պակաս պատասխանատու պաշտոնում ընտրվեց ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Հարությունյանը, ով, ԵՊՀ-ում իր ուսումնառության առաջին օրերից ակտիվորեն ընդգրկվելով ՈՒԳԸ աշխատանքներում, հասցրել էր թիմում լավագույնս դրսևորել այնպիսի որակներ, ինչպիսիք են պարտաճանաչությունը, պատասխանատվությունը, նպատակասլացությունը և ոչ միայն:

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահն իր խոսքում նշեց, որ չնայած ֆակուլտետում սովորող ուսանողների փոքր թվաքանակին, ֆակուլտետի ՈՒԳԸ-ն միշտ աչքի է ընկել իր բարձր ցուցանիշներով՝ տարբեր նախագահների օրոք: «Դա վկայում է արդեն կայուն ձևավորված համակարգի մասին, որը կախված չէ անհատներից». նշեց նա:

Շնորհակալություն հայտնելով նախկին նախագահ Շուշան Ղահրիյանին, ում օրինակը միշտ ոգեշնչող կլինի մեզ համար մեր հետագա գործունեության ընթացքում՝ ասում ենք, որ մեր աշխատանքներն այսպիսով մտնում են նոր փուլ՝ ՈՒԳԸ գործունեության շրջանակների ընդլայնման և նոր գաղափարների իրականացման առումով:

Հետևե՛ք մեր բլոգին և ֆեյսբուքյան էջին՝ տեղեկանալու մեր միջոցառումների մասին:

 

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ

IMG_5394

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: