Սոցիոլոգիայի ֆակուլտետի ամենամյա գիտաժողով

13086634_1096256363766522_8160733468662215164_oՍոցիոլոգիայի ֆակուլտետի հարգելի՛ ուսանողներ և ասպիրանտներ,

ս.թ. նոյեմբերի 11-ին (ժամը շուտով կհստակեցվի) Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է երիտասարդական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 12-ամյակին և Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հիմնադրման 30-ամյակին:

Զեկուցումներով կարող են հանդես գալ ֆակուլտետի բոլոր բաժիններից և բոլոր մասնագիտացումներով ուսանողներ և ասպիրանտեր: Հիմնական թեմատիկ ուղղությունները՝ սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք, կոնֆլիկտաբանություն, հասարակայնության հետ կապեր:

Զեկուցումների առավելագույն տևողությունը պետք է լինի 10 րոպե, որին կհաջորդի 5 րոպե հարցուպատասխանի փուլ:

13063341_1096257153766443_4180054192022306039_oԳիտաժողովի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, իսկ հաջողված աշխատանքները, ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից երաշխավորվելով, հնարավորություն կունենան տպագրվելու ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում: Աշխատանքներից լավագույնի հեղինակը (մասնագիտական հանձնաժողովի ընտրությամբ) կստանա դրամական պարգև (ասպիրանտների զեկուցումները մրցույթից դուրս են):

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց հայտագրվել, որից հետո, ընտրության հիմնական փուլն անցնելու դեպքում, Ձեզ կուղարկվի մասնակցության հրավեր:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ նոյեմբերի 7:

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: