Կայացավ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ ամենամյա գիտաժողովը

15044772_1175512839202253_593969912_oՆոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ֆակուլտետում բոլորի կողմից այդքան սպասված ուսանողական գիտաժողովը: Այս տարի այն նվիրված էր ֆակուլտետի 12-րդ, իսկ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի 30-րդ տարեդարձին: Ընդհանուր զեկուցումների թիվը 10-ն էր՝ այդ թվում երկուսը՝ մրցույթից դուրս: Ֆակուլտետի տարբեր բաժինների ու տարբեր կուրսերի, անգամ ավարտած ուսանողների ներկայությունը, բոլոր մասնակիցների հետաքրքրվածությունը էլ ավելի էին ոգևորում ինչպես մեզ՝ կազմակերպիչներիս, այնպես էլ՝ զեկուցող ուսանողներին: Իսկ թեմաների զանազանությունը ևս մեկ անգամ վկայում էր ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողների ակտիվ ներգրավվածության մասին: Լիներ սոցիալական աշխատանքի, սոցիոլոգիայի, թե հասարակայնության հետ կապերի ոլորտներից, թեմաները ակտուալ էին և հետաքրքիր մասնակիցների համար:15065019_1175520525868151_1158538493_o

Ինքս լինելով ինչպես կազմկոմիտեի անդամ, այնպես էլ զեկուցող՝ գտնվում էի շփոթեցնող տպավորությունների ազդեցության տակ: Մի կողմից՝ պետք է ամեն ինչ ապահովվեր, որ գիտաժողովը անթերի ընթանար, մյուս կողմից էլ պետք է կենտրոնանայի զեկուցմանս ու դրա՝ հնարավորինս լավ ներկայացման վրա: Մասնակիցներից շատերը առաջին անգամը չէ, որ զեկուցում էին, և դա երևում էր նրանց ներկայացումներից: Իսկ մյուսներս առաջին անգամ էինք զեկուցում, ու այն բառը, որով կարող եմ նկարագրել մեր զգացողությունները, մեկն էր՝ «խուճապ»: Առաջին անգամ սեփական աշխատանքդ ներկայացնել մեծ լսարանին, որտեղ գտնվում են ինչպես ֆակուլտետի ուսանողները, այնպես էլ դասախոսական կազմը ներկայացնող հանձնաժողովը, ում մասնագիտական կարծիքը քեզ համար մեծ կարևորություն ունի. իսկապես առաջին հայացքից 15053355_1175520812534789_1463359314_o«վախեցնող» էր թվում: Բայց բավական է, որ քո հերթը հասներ, բարձրախոսը միացնեիր և առաջին նախադասություններդ հնչեցնեիր, ու վախը փոխարինվում էր բոլոր մտքերդ արտահայտելու ու բացահայտումներովդ կիսվելու անզուսպ ցանկությամբ:

Հնարավոր է՝ երբեմն շփոթվես, երբեմն դժվարությամբ պատասխանես հնչեցված հարցերին, բայց այն զգացողությունը, որ ունենում ես վերջում, անփոխարինելի է: Շատերս գտնում էինք, որ այնքան էլ լավ չենք ներկայացրել, որքան կարող էինք և ուզում էինք, սակայն ես չհանդիպեցի ոչ ոքի, ով փոշմաներ իր մասնակցության համար: Ի վերջո, կարևոր է այն, ինչ մենք բոլորս ձեռք բերեցինք՝ նոր փորձ, նոր կարծիքներ, նոր տպավորություններ և նոր հետաքրքիր հետազոտական գաղափարներ. չէ՞ որ գիտաժողովի ժամանակ ելույթ ունենալը լրիվ այլ հաճույք է:15064260_1175518392535031_417685524_o

Հ.Գ. Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի կունենա միջոցառում, որի ժամանակ կամփոփվեն գիտաժողովի արդյունքները, իսկ հաղթողը կարժանանա մրցանակի:

Հեղինակ՝ Շուշան Աբրահամյան

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: