Նոր նպատակների ետևից


Շաբաթ կեսօրին, հակառակվելով ցուրտ նոյեմբերյան եղանակին, մի խումբ ՈՒԳԸ-ականներ հավաքվել էին տաք թեյի շուրջ և ակտիվ քննարկումներ էին ծավալում: Այս անգամ մեզ միավորել էր նոր աշխատանքային ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը: Ինչպե՞ս ուսանողներին համախմբել գիտության շուրջ, ինչպիսի՞ մասնագիտական միջոցառումներ նախաձեռնել այս և հաջորդ կիսամյակների ընթացքում և ի վերջո, ինչպե՞ս մեր ֆակուլտետի ուսանողության գիտական կյանքը դարձնել էլ ավելի հետաքրքիր:

Այս հարցերի պատասխանները, թվում է, թե դժվար է գտնել: Նախատեսված երկու ժամը վերածվեց երեքի: Սակայն, ինչպես այդ ժամանակը, այնպես էլ բոլոր մտորումները, նոր գաղափարները ապարդյուն չէին. հանդիպման վերջում մեր թիմը արդեն մշակեց այն ռազմավարությունը, որը, համոզված ենք, կփոխի ֆակուլտետի գիտական կյանքը: Արդեն իսկ նոր աշխատանքային շաբաթվանից սկսած՝ մենք կսկսենք իրագործել բոլոր այն գաղափարները, որոնք մշակել ենք:
Դե ինչ, սպասեք մեր նոր, ոգևորությամբ ու սիրով ծրագրված միջոցառումներին:

Հեղինակ՝ Շուշան Աբրահամյան

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: