Էսսեների մրցույթ․ «Սոցիալական աշխատանքը և կայուն զարգացումը»

%d5%bd%d5%b8%d6%81%d5%ab%d5%a1%d5%ac%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8-%d5%a5%d5%be-%d5%af%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a6%d5%a1%d6%80%d5%a3

Վերջնաժամկետ — մարտի 15
Կարող են մասնակցել — ուսանողներ և ասպիրանտներ
Մրցանակ — մասնագիտական

Նկարագրություն

Սոցիալական աշխատողների միջազգային օրվան ընդառաջ, որն այս տարի կրում է «Խթանելով համայնքային և միջավայրային կայունությունը» խորագիրը, Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է «Սոցիալական աշխատանքը և կայուն զարգացումը» թեմայով էսսեների մրցույթ։

Ներկայացվող էսսեների թեմատիկ ուղղություններն ընդգրկում, սակայն չեն սահմանակվում հետևյալներով՝

  • Սոցիալական աշխատանքը և կայուն զարգացման նպատակների իրականացումը,
  • Սոցիալական աշխատանքը և միջավայրային կայունությունը,
  • Սոցիալական աշխատանքը և համայնքային զարգացումը,
  • Կայուն զարգացումը և բնակչության խոցելի խմբերի պաշտպանությունը։

Հաղթողը

Հաջողված աշխատանքները կհրապարակվեն Socioblogy.com կայքում, իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում։ Հաղթողը կընտրվի հատուկ մասնագիտական հանձնաժողովի կողմից և կպարգևատրվի մասնագիտական մրցանակով։

Չափորոշիչներ

Մրցույթին ներկայացված էսսեները պետք է լիովին համապատասխանեն հետևյալ պահանջներին․

  • Էջերի առավելագույն քանակ՝ 4
  • Տառատեսակ՝ Sylfaen
  • Տառաչափ՝ 12
  • Տողերի միջև հեռավորություն՝ 1․5

Նշված պահանջներից որևէ մեկին չհամապատասխանող էսսեները չեն դիտարկվի։

Դիմելու կարգը

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել մասնակցության հայտը, լրացնել և ուղարկել sss.soc@gmail.com էլ. փոստի հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Էսսեների մրցույթ»։

Վերջնաժամկետ

Դիմելու վերջնաժամկետն է՝ մարտի 15, ժամը 23։59։

 


Ամփոփիչ միջոցառման օրվա և տեղի մասին լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք մեր ֆեյսբուքյան էջին: Լրացուցիչ հարցերի դեպքում գրեք sss.soc@gmail.com էլ․փոստի հասցեին։

Մրցույթն իրականացվում է Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի և «Սոցիալական աշխատող» աջակցային կենտրոն ՀԿ-ի աջակցությամբ։

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: