Մրցութային էսսե․ Անահիտ Խչոյան

Սոցիալական աշխատանքը և կայուն զարգացման նպատակների իրականացումը

1992 թ. Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովից (Երկրի գագաթնաժողով) ի վեր աշխարհը բացահայտեց մարդկային բարեկեցության հասնելու մի նոր ճանապարհ՝ կայուն զարգացումը: Կայուն զարգացման հայեցակարգը, որ ներկայացված է Օրակարգ 21-ում, բնորոշվում է որպես զարգացում, որը բավարարում է ներկայիս պահանջները՝ առանց վնաս հասցնելու ապագա սերունդների իրենց սեփական կարիքները հոգալու կարողությանը:

Կայուն զարգացման նոր օրակարգը հիմնված է 2002 թ. Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի, 2010 թ. հազարամյակի զարգացման նպատակների, 2012 թ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման խորհրդաժողովի (Ռիո+20) արդյունքների ու ամբողջ աշխարհի մարդկանց տեսակետների վրա:

Ռիո+20-ի «Ապագան, որ մենք ենք ուզում» ելքային փաստաթղթի մեջ ՄԱԿ-ի անդամ պետությունները համաձայնեցին ստեղծել բաց աշխատանքային խումբ՝ մշակելու կայուն զարգացման մի շարք նպատակներ: Բաց աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը, որը հաստատվեց 2014 թ. հուլիսին, կազմում է Կայուն զարգացման օրակարգ 2030 -ի առանցքը:

Այս նպատակները բացառիկ են այնքանով, որ բոլոր երկրներին, այդ թվում հարուստ, աղքատ և միջին եկամուտ ունեցող երկրներ, կոչ են անում անցնել գործողությունների՝ խթանելու բարգավաճումը և միաժամանակ պաշտպանելու մոլորակը: Այստեղ հաշվի է առնված, որ աղքատության վերացումը պետք է ուղեկցվի այնպիսի ռազմավարությունների կիրառմամբ, որոնք կնպաստեն տնտեսական աճի խթանմանը և մի շարք սոցիալական կարիքների բավարարմանը, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և աշխատանքի հնարավորությունների ոլորտներում՝ միաժամանակ լուծելով կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները:

Եվ թեև կայուն զարգացման նպատակներն իրավաբանորեն պարտադիր չեն, կառավարություններից ակնկալվում է ստանձնել հանձնառություններ և մշակել ազգային ծրագրեր այդ 17 նպատակներին հասնելու համար: Դրանք են.

  1. Ամենուրեք վերացնել աղքատությունը` իր բոլոր ձևերով ու դրսևորումներով,
  2. Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության ու բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը,
  3. Ապահվել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար` անկախ տարիքից,
  4. Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ,
  5. Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին,
  6. Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար,
  7. Ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն,
  8. Խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար,
  9. Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել ներառական և կայուն արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը,
  10. Կրճատել անհավասարությունը երկրերի ներսում և դրանց միջև,
  11. Քաղաքները և մարդկային բնակավայրերը դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն,
  12. Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ,
  13. Ձեռնարկել անհապաղ գործողություններ` պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ,
  14. Ապահովել օվկիանոսների, ծովերի ու ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը` հանուն կայուն զարգացման,
  15. Պահպանել, վերականգնել և խթանել ցամաքային էկոհամակարգերի կայուն օգտագործումը, ապահովել անտառների կայուն կառավարումը, պայքարել անապատացման դեմ, դադարեցնել և շրջադարձել հողերի վատթարացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը,
  16. Խթանել խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը` հանուն կայուն զարգացման, բոլորի համար հասանելի դարձնել արդարությունը, բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական հաստատություններ,
  17. Ուժեղացնել կայուն զարգացման իրագործման միջոցները և ակտիվացնել գլոբալ գործընկերությունը հանուն այս նպատակի:

SDGs-arm_18 logo sdg_from Flyer_1.jpgԱհա այս նպատակներն են, որոնց նվաճման դեպքում մենք կարող ենք խոսել աղքատության հաղթահարման մասին: Իհարկե, դա բավականին բարդ գործընթաց է և բոլոր կողմերից պահանջվում է համագործակցություն, պատասխանատվություն, պատրաստակամություն: Այս գործընթացում իր ուրույն ներդրումը կարող է ունենալ սոցիալական աշխատողը, ով հանդես գալով իր բոլոր դերերով և իրականացնելով սոցիալական աշխատանքի հիմնական գործառույթները, կարող է նպաստել դրական վերջնարդյունքի ձևավորմանը:

Սոցիալական աշխատողը կարող է հանդես գալ հիմնականում, որպես.

  • Համայնքային կազմակերպիչ, ով աշխատում է հարևանության խմբերի, գործակալությունների, համայնքային գործակալների կամ կառավարության հետ` համայնքային ծրագրերի իրագործման առնչությամբ:
  • Ուսուցանող. ինչը ենթադրում է, որ սոցիալական աշխատողը տեղեկատվություն և գիտելիք է տալիս մարդկանց, զարգացնում է նրանց հմտությունները, ինչը նպաստում է նրանց լիարժեք գործառնմանը հասարակության մեջ:
  • Միջնորդ, ով օգնում է մարդկանց կապվելու այն ծառայությունների հետ, ում կարիքը նրանք զգում են:
  • Իրավապաշտպան, ով պայքարում է կարիքի մեջ գտնվող մարդկանց իրավունքների պաշտպանության համար, ներկայացնում է նրանց շահերը տարբեր ատյաններում:
  • Հետազոտող, ով հավաքում, դասակարգում և վերլուծում է բարեկեցության բնագավառի տեղեկատվությունը:
  • Վարչարար, ով ղեկավարում է գործակալություն կամ ծառայություն:
  • Վարքագիծը փոխող, ով փորձում է փոփոխություններ սատարել մարդկանց վարքագծում, սովորություններում, ընկալումներում և այլն:

social-worker.jpgԱհա այն գործառույթները, որոնք ակնկալվում է, որ պետք է իրականացնի սոցիալական աշխատողը.

  • Սոցիալական վերահսկողություն. սոցիալական աշխատողները հանդիսանում են հասարակության ներկայացուցիչները և օգնում են վերաբաշխել միջոցներն ու բարիքները, վերահաստատել խախտված սկզբունքները:
  • Սոցիալական աշխատանքի իստիտուտն իր մասնակցությունն է ունենում մշակութային տարրերի ստեղծման, պահպանման ու զարգացման գործում: Սոցիալական աշխատողները մուտք են գործում տարբեր խմբեր, ընտանիքներ, համայնքներ՝ իրենց հետ տանելով իրենց մասնագիտության, գործունեության, և վերջին հաշվով, հասարակության մշակույթը:
  • Փոփոխություն. սոցիալական աշխատողներն առաջին հերթին աշխատում են փոփոխություններ առաջացնել այն անհատների ու խմբերի մոտ, որոնք տուժում են արագ փոփոխություններից, ունեն հարմարման դժվարություններ և այլն: Այն կարող է շարժիչի դեր կատարել այն փոփոխությունների համար, որոնք սոցիալապես ցանկալի են, որոնք հասարակությունը պահանջում է:
  • Կոնֆլիկտի կարգավորում. այս գործառույթի շնորհիվ սոցիալական աշխատողները օգնում են թուլացնել հասարակության մեջ տեղ գտած սոցիալական լարվածությունը, մեղմել հակասությունները:

Այսպիսով, սոցիալական աշխատանքը մասնագիտություն է, որն ուղղված է բնակչության զանազան խմբերի` սոցիալապես երաշխավորված և անձնական շահերի ու պահանջմունքների բավարարմանը, նրանց սոցիալական կայունությանը, կայուն զարգացմանը, հասարակության մեջ ինտեգրմանը և այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նպաստում են մարդկանց սոցիալական գործունեության ընդունակության վերականգնմանը կամ բարելավմանը:

Անահիտ Խչոյան
22 տարեկան
Երևանի պետական համալսարան

*Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի տեսակետների հետ:

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: