Մրցութային էսսե․ Արփինե Անտոնյան

Սոցիալական աշխատանքի հնարավորությունները համայնքային զարգացման գործում

Սոցիալական աշխատանքը մասնագիտական գործունեություն է, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու իրենց սոցիալական հիմնախնդիրները` այդ նպատակով օգտագործելով առկա միջոցներն ու հնարավորությունները կամ ներգրավելով նոր միջոցներ ու ստեղծելով նոր հնարավորություններ: Այդ գործունեության արդյունքում բարելավում են հասարակական հարաբերությունները, հասարակությունը գործառնում է ավելի ներդաշնակ ու հավասարակշռված:  Այն պրակտիկայի և ակադեմիական գիտելիքների վրա հիմնված մասնագիտություն է, որը հիմնվում է սոցիալական աշխատանքի տեսությունների, սոցիալական գիտությունների, հումանիտար գիտելիքի վրա, և մարդկանց ու կառույցներին ակտիվորեն ներգրավում է կյանքի մարտահրավերների դեմ պայքարելու և բարեկեցության բարձրացման գործունեության մեջ:

Առանձնացնում են սոցիալական աշխատանքի հետևյալ մակարդակները`

Screenshot_3

Համայնք հասկացությունը տարբեր տեսաբաններ տարբեր կերպ են սահմանել: Ամերիկացի գիտնական Ուորենը սահմանել է որպես տարածքով միավորված մարդկանց ամբողջություն, որոնք կապված է նույն մշակույթով, փոխհամագործակցում են և ունեն համընդհանուր օգտագործման կենսապահովման համակարգեր: Իսկ մեկ այլ սահմանման համաձայն, այն մարդկանց հանրույթ է, որն ունի ընդհանուր մշտական բնակության վայր, ամենօրյա կյանքում նրա անդամները կախված են միմյանցից և իրականացնում են գործունեության զանազան ձևեր` ուղղված ընդհանուր կարիքների բավարարմանը:

Համայնքային աշխատանք, համայնքային կազմակերպում հասկացությունները գործածության մեջ են դրվել այն ժամանակ, երբ սոցիալական աշխատողները սկսեցին աշխատել կազմակերպությունների կամ հարևանության խմբերի հետ: Սակայն, պատմականորեն համայնքային աշխատանքն իրականացվել է և՛ սոցիալական աշխատանքում, և՛ սոցիալական աշխատանքից դուրս: Անգամ այն իրականացնող մասնագետները մեկը մյուսին հաճախ ժխտել են և մրցակցության մեջ են եղել: Ընդ որում, պատմականորեն համայնքային աշխատանքը սոցիալական աշխատանքից դուրս կոչվել է համայնքային կազմակերպում:

51199111266380.jpgՀամայնքը որպես համակարգ ունի իր բաղադրիչները, սահմանները, առանձնահատկությունները, գործառույթները և այլն: Ընդունված է առանձնացնել համայնքի 7 գործառույթ: Դրանք են. արտադրություն, բաշխում, սպառում; սոցիալականացում; սոցիալական վերահսկողություն; սոցիալական մասնակցություն; փոխօգնություն; պաշտպանություն և հաղորդակցում: Դրանք կարող են իրականացվել ինչպես ֆորմալ/ձևայնացված, այնպես էլ ոչ ֆորմալ/ոչ ձևայնացված մակարդակներում: Իսկ եթե համայնքն իր գործառույթները չի կատարում, համայնքի անդամների մոտ հիմնախնդիրներ են առաջանում, և սոցիալական աշխատողի նպատակն է հասկանալ թե որն է ապագործառնման պատճառը և ինչպես կարելի է այն հաղթահարել:

Ըստ Ռոսսի համայնքային կազմակերպումը գործընթաց է, որի միջոցով համայնքը ճանաչում և դասակարգում է իր կարիքները, զարգացնում է պատասխանատվություն և պատրաստակամություն աշխատելու այդ կարիքների բավարարման ուղղությամբ, գտնում է դրա իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ, գործողություններ է իրականացնում, և ընդլայնում ու զարգացնում է համայնքում համագործակցությունը և այլն: Իսկ սոցիալական պլանավորումը համայնքի կազմակերպման ճյուղ է, որն ուղղված է համայնքային ծառայությունների զարգացմանն ու կոորդինացմանը, որ իրականացնեն համայնքային գործառույթներն ու պարտականությունները:
Ինչ վերաբերում է սոցիալական գործողությանը, ապա այն ևս համայնքային կազմակերպման ճյուղ է, որը ներառում է զարգացման, վերաբաշխման պրակտիկան ու ռազմավարությունները, վերահսկում է համայնքի ռեսուրսները, փորձում է փոխել համայնքային հարաբերությունները և այլն: Իսկ համայնքային զարգացումը կենտրոնանում է անդամների ուժեղացման վրա, որպեսզի նրանք կարողանան համատեղ կերպով փոխել իրենց միջավայրը` ապրելու, տնտեսական պայմաններ և այլն: Զարգացումը ներառում է համայնքային, սոցիալական, տնտեսական և կայուն զարգացման մոդելները:

Ըստ Բիրքենմայերի և Բերգ-Վեգերի համայնքային աշխատանքը ներառում է մի շարք քայլեր, որոնք են. ծրագրերի զարգացում, ներդրում և գնահատում, միջոցների հավաքագրում, պլանավորված փոփոխությունների մեթոդների հստակեցում, տեղեկատվական-քարոզչական գործունեություն, առաջնորդության զարգացում և քաղաքացիների մասնակցության խթանում, համայնքի կազմակերպում, անդամների զարգացում և այլն: Ինչպես նաև կայուն փոփոխություններ առաջ բերելու համար սոցիալական աշխատողները գործելով համայնքում գնահատում են զարգացման ռազմավարությունները, ուսումնասիրում են հանրային քաղաքականությունը, համագործակցում են տարբեր մարմինների հետ քաղաքականության վերլուծության շրջանակներում և այլն: Այն կարող է իրականացվել ընդհանուր համակարգային, կոնֆլիկտի, կազմակերպական վարքի, սոցիալական ուսուցման տեսությունների, էկոլոգիական մոտեցման, սոցիալական փոփոխության մոդելի, քննադատական, համայնքային կազմակերպման, ուժեղացման տեսությունների միջոցով:

Դ. Թոմասը առանձնացրել է համայնքային աշխատանքի հիմնական 5 մոտեցում`

Screenshot_4
Այս մոտեցումներն ամփոփ տեսքով ներկայացված են Ռոտմանի մոտ.

1.Համայնքային զարգացման մոտեցում Կիրառվում է համայնքի անդամների մեջ համայնքային պատկանելիության զգացումը և գիտակցումը զարգացնելու ու համայնքի անդամներին միավորելու մեջ: Այս մոտեցումը ենթադրում է, որ համայնքի անդամները քննարկում ու գալիս են ընդհանուր հայտարարի որևէ հիմնախնդրի վերաբերյալ և համագործակցում են միմյանց հետ դրա լուծման ու համայնքի բարելավման համար: Այս մոտեցման կարգախոսն է «Միասին մենք կարող ենք որոշել, թե ինչ անել և ինչպես»:
2.Սոցիալական պլանավորման մոտեցում Այս մոտեցումը նպատակ ունի վերհանելով համայնքի հիմնախնդիրները կամ արդեն ունենալով վերհանված հիմնախնդիրներ ստեղծել ռազմավարական և մարտավարական մոտեցումներ դրանք լուծելու համար: Այս մոտեցման կարգախոսն է «Եկեք հավաքենք փաստեր և դրանց հիման վրա նախաձեռնենք հիմնախնդրի լուծման կոնկրետ քայլեր»:
3.Սոցիալական գործողության մոտեցում Այս մոտեցումը հիմնված է այն ենթադրության վրա, որ համայնքի շահերը կարող են բախման մեջ մտնել պետական քաղաքականության կամ հենց տվյալ համայնքին առաջարկվող պետական, տնտեսական և այլ ծրագրերի հետ: Տվյալ մոտեցման կարգախոսն է «Եկեք միավորենք մեր ջանքերը իշխանության դեմ պայքարում»: Այս մոտեցման արդյունք կարող են լինել համայնքի հատուկ կարգավիճակի ձեռքբերումը, համայնքի զարգացման ռազմավարական ծրագրի փոփոխությունը, օրենսդրական նախաձեռնություններն ու փոփոխությունները:

Ինչպես տեսնում ենք սրա շրջանակներում սոցիալական աշխատողները կարող են հանդես գալ որպես կազմակերպիչ, բանակցություններ վարող, միջնորդ, իրավունքների պաշտպան, քարոզիչ, փորձագետ, ռեսուրսներ հայթայթող, աջակցային ցանցերի ստեղծող, իրազեկող, ֆասիլիտատոր և ոգևորող/ մոտիվացնող և նպաստել համայնքակենտրոն որոշումների կայացմանն ու միջամտությունների իրականացմանը:

Ընդհանրացնելով նշեմ, որ համայնքային աշխատանքը հենվում է այն հավատի վրա, որ մարդիկ միասին գործելով մեծ հնարավորություն ունեն բարելավելու իրենց պայմանները, քանի որ նրանք են կրում իրենց իրավիճակի մասին տեղեկատվությունը /առաջին ձեռքի տեղեկատվություն/ և գիտեն, թե իրավիճակը դեպի լավը փոխելու համար ինչի կարիք կա իրականում: Եվ դա է պատճառը, որ համայնքը պետք է դիտարկել ոչ թե որպես այս կամ այն ազդեցության, փոփոխության պասիվ կրող, այլ ակտիվ գործառնող ամբողջություն, որը կարող է և պետք է արտահայտվի, ունենա մասնակցություն իր վերաբերյալ կայացվող որոշումներին: Սա նաև թույլ կտա պահպանել համայնքի առանձնահատկությունները, ավելի հասցեական միջամտութուն իրականացնել, որը կլինի համայնքի միասնական քննարկման արդյունք: Եվ ի վերջո, բարձրացնելով անդամի մոտ համայնքային պատկանելության զգացումն ու գիտակցումը մենք ձևավորում ենք նրան, որպես ավելի պատասխանատու անդամ, ով պատրաստակամ է ավելին քան երբևէ կատարել ներդրումներ իր համայնքում դրական փոփոխություններ առաջ բերելու համար:

Մեզանում համայնքային սոցիալական աշխատանքի ինստիտուտը դեռևս չենք կարող ասել, որ կայացած է, բայց հարկ է փաստել, որ վերջին շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում համայնքային կյանքը բարելավելու, համայնքները զարգացնելու ուղղությամբ: Ընդ որում, ոչ պակաս կարևոր է, որ շահագրգիռ կողմ են հանդիսանում և ակտիվ գործառնում են ոչ միայն միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունները, այլև պետական հատվածը:

Արփինե Անտոնյան
23 տարեկան
Երևանի պետական համալսարան

*Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի տեսակետների հետ:

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: