Մրցութային էսսե․ Հասմիկ Բունիաթյան

Սոցիալական աշխատանքը և կայուն զարգացման նպատակները

2016 թ. հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները, որոնք ընդունվել են աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015 թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ջանքերը:

Նոր նպատակները բացառիկ են այնքանով, որ բոլոր երկրներին, այդ թվում հարուստ, աղքատ և միջին եկամուտ ունեցող երկրներ, կոչ են անում անցնել գործողությունների՝ խթանելու բարգավաճումը և միաժամանակ պաշտպանելու մոլորակը: Այստեղ հաշվի է առնված, որ աղքատության վերացումը պետք է ուղեկցվի այնպիսի ռազմավարությունների կիրառմամբ, որոնք կնպաստեն տնտեսական աճի խթանմանը և մի շարք սոցիալական կարիքների բավարարմանը, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և աշխատանքի հնարավորությունների ոլորտներում՝ միաժամանակ լուծելով կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները:

Թեև կայուն զարգացման նպատակներն իրավաբանորեն պարտադիր չեն, կառավարություններից ակնկալվում է ստանձնել հանձնառություններ և մշակել ազգային ծրագրեր այդ 17 նպատակներին հասնելու համար:

56e83cbc2e221-full_cropped.jpegԿայուն զարգացման նոր օրակարգը հիմնված է 2002 թ. Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի, 2010 թ. Հազարամյակի զարգացման նպատակների, 2012թ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման խորհրդաժողովի (Ռիո+20) արդյունքների ու ամբողջ աշխարհի մարդկանց տեսակետների վրա:

Այս աշխատանքում կփորձեմ ներկայացնել սահմանված նպատակներից 11-րդը և դրա նվաճման հարցում սոցիալական աշխատողի դերը: Նպատակը հետևյալն է.
Քաղաքավայրերը և մարդկային բնակավայրերը դարձնել, ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն:

Նախ սահմանենք, թե ինչ է սոցիալական աշխատանքը: Սոցիալական աշխատանքը մասնագիտական գործունեություն է, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու իրենց սոցիալական հիմնախնդիրները` այդ նպատակով օգտագործելով առկա միջոցներն ու հնարավորությունները կամ ներգրավելով նոր միջոցներ ու ստեղծելով նոր հնարավորություններ: Այդ գործունեության արդյունքում բարելավում են հասարակական հարաբերությունները, հասարակությունը գործառնում է ավելի ներդաշնակ ու հավասարակշռված:

Սոցիալական աշխատողն այն մասնագետն է, որը հանդես գալով որպես հետազոտող, կազմակերպիչ, բանակցություններ վարող, միջնորդ, իրավունքների պաշտպան, քարոզիչ, փորձագետ, ռեսուրսներ հայթայթող, աջակցային ցանցերի ստեղծող, իրազեկող, ֆասիլիտատոր և ոգևորող/մոտիվացնող կարող է նպաստել վերոնշյալ նպատակի իրականացմանը:

Մասնավորապես ենթանպատակ 11.1-ը սահմանում է, որ մինչև 2030թ. բոլորի համար պետք է հասանելի դարձնել պատշաճ, անվտանգ և մատչելի բնակարանները և հիմնական ծառայությունները: Իսկ սոցիալական աշխատողը տվյալ պարագայում կարող է ներգրավվել քաղաքականության մշակման մեջ և մշակել բնակարանաշինական, բնակարանով ապահովման արդյունավետ քաղաքականություն, որը հիմնված կլինի նախորդ փորձի, այլ երկրների թույլ տրված սխալների և միջազգային հաջողությամբ ավարտված փորձի վրա:

default.jpgԵնթանպատակ 11.2-ը սահմանում է հետևյալը.
Մինչև 2030թ. բոլորի համար հասանելի դարձնել ապահով, մատչելի, հասանելի և կայուն տրանսպորտային համակարգեր՝ բարելավելով ճանապարհների անվտանգությունը, հատկապես ընդլայնելով հասարակական տրանսպորտը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների կարիքներին: Սա կարևոր է, քանի որ ինչպես գիտենք շատ քաղաքացիներ պարզապես զրկված են հասարակության մեջ լիարժեք գործառնման հնարավորություններից՝ այս պայմանների բացակայությամբ պայմանավորված: Մասնավորապես շատ սահմանամերձ լեռնային վայրերում եղանակային առանձնահատկություններով ևս պայմանավորված մարդիկ կարող է չունենալ հնարավորություն տեղափոխվել անհրաժեշտ վայր, գնալ աշխատանքի, իսկ երեխաները` դպրոց: Բացի այդ, մեկ այլ խնդիր է օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ հարմարեցված տրանսպորտի ոչ բավարար քանակը կամ բացակայությունը:

Ինչպես տեսնում ենք շատ կարևոր է վերոնշյալ նպատակի նվաճումը ևս, և այստեղ սոցիալական աշխատողը կարող է օրինակ զբաղվել անհրաժեշտ ռեսուրսների հայթայթմամբ` բարենպաստ հող ստեղծելով անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար:

Ենթանպատակ 11.3-ում նշված է.
Մինչև 2030թ. խթանել ներառական և կայուն քաղաքայնացումը և մարդկային բնակավայրերի մասնակցային, ինտեգրված և կայուն պլանավորումն ու կառավարումը բոլոր երկրներում: Բովանդակությունից ելնելով կարող ենք եզրակացնել, որ սա միտված է խթանելու համայնքների ներգրավմանը, մասնակցության ապահովմանը իրենց մասին կայացվող որոշումներին: Որպեսզի նրանք չդիտվեն որպես փոփոխության պասիվ կրող, այլ ակտիվ ներգործող անդամ, որը կարող է առաջ բերել դրական փոփոխություններ: Սոցիալական աշխատողը կարող է ակտիվացնել համայնքը, ապահովել նրանց մասնակցության հնարավորությունը` պաշտպանելով նրանց իրավունքը: Կարող է նաև հանդես գալ որպես հետազոտող փորձագետ, ով տեսնում է այս կամ այն հիմնախնդրի առկայությունը, առաջարկում է դրա լուծման ուղիներ, կազմակերպում է համայնքային քննարկում և նպաստում է միասնական որոշման կայացմանը:

Ենթանպատակ 11.7-ում նշվում է.
832_tumanyan.jpgՄինչև 2030թ. համընդհանուր կերպով հասանելի դարձնել ապահով, ներառական և մատչելի, կանաչ և հանրային տարածքներ, մասնավորապես՝ կանանց և երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Բնականաբար միջավայրը մեծ նշանակություն ունի բոլորիս կյանքում և բոլորս էլ այս կամ այն կերպ օգտվում ենք դրանից: Բայց բացի այդ մենք ունենք նաև պարտավորություն պահպանել այն հանուն հետագա սերունդների օգտագործման: Մատչելիությունն իհարկե կարևոր արժեք է բոլորիս համար: Սակայն այստեղ, թերևս հարկ է առանձնացնել օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց: Նրանց համար ապահովել միջավայրային մատչելիություն նշանակում է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որոնք դա հնարավոր կդարձնեն նրանց համար: Օրինակ` տեսողության խնդիրներ ունեցող անձանց ապահով տեղաշարժն ապահովելու համար հետիոտնի համար նախատեսված անցումներում լուսակիրների մոտ տեղադրել ձայնային ազդանշաններ, կառուցել ըստ համապատասխան չափորոշիչների թեքահարթակներ անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց համար և այլն:

Ինչ վերաբերում է կանաչ միջավայրի ապահովմանը, ապա այստեղ պետք է մարդկանց մոտ առաջ բերել պատասխանատվության մեծ զգացում, փոխել ընկալումները որոշակիորեն, որպեսզի շրջակա աշխարհը դիտարկվի որպես «ավելի մեծ տուն», որը ևս պետք է խնամենք, մաքրենք, պահպանենք: Այստեղ սոցիալական աշխատողը կարող է օրինակ կրկին զբաղվել անհրաժեշտ ռեսուրսների հայթայթմամբ, փոփոխությունների նախաձեռնմամբ, զանազան ծրագրերի իրականացմամբ, որը կնպաստի միջավայրի նկատմամբ մարդկանց դիրքորոշումներում փոփոխությունների առաջացմանը և այլն:

Առաջին հայացքից կարող է ծագել տրամաբանական մի հարց. «Ինչու հենց սոցիալական աշխատողը»: Հիմնավորեմ. Սոցիալական աշխատողն այն մասնագետն է, որը տիրապետում է անհրաժեշտ գիտելիքներին և օժտված է ցանկալի ճկունությամբ սոցիալապես նշանակալի նպատակների նվաճման համար: Բնավ չնսեմացնելով մյուս մասնագիտությունների և մասնագիտությունը կրողների արժեքը, հավելեմ, որ սոցիալական աշխատողը ելնելով իր մասնագիտական արժեքներից, սկզբունքներից լավագույնս կարող է նպաստել մարդակենտրոն, համայնքակենտրոն որոշումների կայացմանը, որում փոփոխության նախաձեռնողի և փոփոխության ազդեցությունը կրողի դերում հանդես են գալիս հենց մարդիկ, խմբերն ու համայնքները:
Սակայն, ընդհանուր առմամբ, դրական վերջնարդյունք ապահովելու համար անհրաժեշտ են համակարգված, համապարփակ, բազմաոլորտային, բազմամակարդակ և համագործակցային միջոցառումներ:

Հասմիկ Բունիաթյան
22 տարեկան
Հայաստանի պետական մանկավարժական համալսարան

*Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի տեսակետների հետ:

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: