Մրցութային էսսե․ Սևակ Գալստյան

Սոցիալական աշխատանքը և համայնքային զարգացումը

Հայաստանում այսօր տարվող սոցիալական աշխատանքը գնալով մեծ թափ է հավաքում։ Բնականաբար անհատին միտված ցանկացած աշխատանք ենթադրում է նաև համայնքին ուղղված աշխատանք, որովհետեև յուրաքանչյուր խորհրդառու այս կամ այն չափով տվյալ համայնքի բնակիչ է։
Որպեսզի հասկանանք , թե ինչ ասել է համայնքային սոցիալակա աշխատանք, նախ փորձենք հստակեցնել ինչ ենք հասկանում ասելով համայնք:

Համայնքը օրգանիզմ է, որը ենթադրում է միասնական օգտագործման ենթակառուցվածքային տարրեր և մարդկանց միջև ձևավորված փոխհարաբերությունների մշակույթ։ Որպես ենթակառուցվածքներ պետք է նկատի ունենալ բժշկական հաստատությունները, առևտրային կետերը, համայնքում առկա տրանսպորտը, կենցաղ սպասարկման օբյեկտները, կուլտուր-մասսայական հաստատությունները, կոմունալ ծառայությունները և այլն։ Սոցիալական աշխատողը խորհրդառուի հետ միասին հաղթահարելով վերջինիս դժվարությունները՝ կամա թե ակամա, որոշակի փոփոխություն է բերում նաև համայնքի ներսում, ստիպված է լինում աշխատել նաև համայնքի հետ։ Հաճախ մասնագետը նաև դժվարությունների է հանդիպում աշխատանքի ընթացքում` պայմանավորված հենց համայնքային առանձնահատկություններով։

Չառանձնացնելով իրարից համայնքի՝որպես այցելուի և առանձին անհատի հետ տարվող աշխատանքերը, փորձենք զուգահեռաբար դիտարկել, ինչպես կարող է սոցիալական աշխատանքը բերել համայնքային զարգացման։ Բայց մինչ դրան անցնելը միասին հասկանանք, թե ինչ խնդիրներ և առանձնահատկություններ ունեն այսօր մեր համայնքերը:

Դիտարկենք գյուղական և քաղաքային համայնքները։ Ժամանակակից գյուղը ունի սոցիալական կառույցի հետևյալ առանձնահատկությունները․

  • Գյուղական բնակչության ծերացում հատկապես Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում
  • Ընտանիքի անդամների թվի նվազում մինչև 4-5
  • Կանանց թվի գերազանցությունը տղամարդկանց թվի նկատմամբ
  • Գյուղերի գերակշիռ մասում հիմնական բնակչության աղքատություն, ինչի պատճառը՝ աշխատուժի սակավությունն է /տնտեսապես ակտիվ տարիքի մարդկանց արտագաղթ/, ջրի, հոսանքի, վառելանյութի, պարարտանյութերի բարձր գներ, ոչ շահավետ վարկային համակարգ, բերքատվության լիովին կախվածություն եղանակային փոփոխություններից, բնական աղետներից պետական պաշտպանության բացակայություն և այլն։

Այս ամենը բերել է նրան, որ գյուղական համայքներում թուլացել են ազգակցական և ավանդական կապերը, ձևավորվել է աղքատների և չքավորների մեծ բանակ /բազմազավակ ընտանիքներ, միայնակ թոշակառուներ, ընտանիքը գլխավորող միայնակ կանայք, ցածր կրթական ցենզ ունեցող և մասնագիտություն չունեցող մարդիկ/։

ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեկնածուների կողմից ձևավորվող հակառակորդ խմբերը, և ընտրություններից հետո հաղթող խմբին տրվող հատուկ արտոնությունները փչացնում է համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտը: Աղքատության ամենաբարձր ցուցանիշ արձանագրում են Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի համայնքները, սահմանամերձ գյուղերը: Վերջին 20 տարում Հայաստանում վերացել է 99 գյուղական համայնք:

Մի փոքր անդրադարձ էլ կատարենք մայրաքաղաքին: Երևան քաղաքի համայնքերը կորցրել են քաղաքային արժեքային համակարգը, համակեցության քաղաքային կանոնները, ենթակառուցվածքներից օգտվելու ձևերը: Սրա պատճառներն են՝

  • Երևանի համայնքներում մեծ տոկոս են կազմում գյուղերից տեղափոխվածները,
  • իրենց հետ այլ կուլտուրա բերած Ղարաբաղի , ադրբեջանական և վրացական քաղաքային և գյուղական տարածքներից բռնագաղթվածները,
  • ծայրամասային համայնքներ տեղափոխված Երևանի կենտրոնի աղքատացած բնակիչները,
  • կենտրոնը բնակեցրած նոր ձևավորված հարուստների և ավանդական սփյուռքի ներկայացուցիչները:

site_0401_0003-750-0-20140623150554.jpgԱյս անկանոն տեղաշարժերը համայնքերը դարձրել են անդեմ տերիտորիա՝ զուրկ հարաբերությունների թաղային ինքնատիպ կուլտուրայից և ավանդույթներից: Հանրապետության բնակչության կեսից ավելի կենտրոնացումը մայրաքաղաքում աշխարհում եզակի և խիստ բացասական երևույթ է: Բազմաբնակարան շենքերի 62%-ի վթարայնությունը, վերելակների, տանիքների անսարքությունը, հանրային տրանսպորտի անորակ տեխնիկան, ենթակառուցվածքների գործունեության անբավարար մակարդակը մայրաքաղաքը դարձրել են սոցիալական անհավասարության, սոցիալ-հոգեբանական լարվածության և ռազմավարական տեսակետից անվտագության երաշխիքներ չունեցող տարածքի: Այսօր ունենք գերակա խնդիր՝ տարածքների խիստ անհամաչափ զարգացում։

Ինչ է անում սոցիալական աշխատանքը։ Սոցիալական աշխատողը ընկալելով համայնքի բնակիչներին որպես մեկ ամբողջություն իրականացնում է համայնքային կազմակերպում և զարգացում։ Այս գործընթացի ժամանակ սոցիալական աշխատողը աջակցում է համայնքին գնահատելու, մեկտեղելու, համակարգելու սեփական ներուժը բարեկեցության և այլ կրիքները հոգալու համար։ Նա իր աշխատանքով փորձում է համախմբել մարդկանց տարբեր նպատակների շուրջ, մղել նրանց հասնելու ցանկալի արդյունքի։ Ըստ այդմ մասնագետը պետք է կարողանա հասկանալ հիմնախնդիրները, ամբողջացնել մարդկանց ջանքերը, նվազագույնի հասցնել ներխմբային տարաձայնությունները, մարդկանց ուսուցանել բազմաբնույթ հմտություններ, բարձրացնել իրազեկվածության մակարդակը։ Կարևոր է, որ մասնագետը լինի համայքնի բնակիչ կամ հակառակ դեպքում քաջածանոթ լինի համայքնի սոցիալական կառուցվածքին, մշակութային արժեքներին, բարոյական ընդունելի արժեքներին և այլն: Մասնագետը պետք է ի զորու լինի այնքան ակտիվացնել համանքը, որ բնակիչները կարողանան ինքնուրույն լուծել սեփական խնդիրները։ Սոցիալական աշխատողը մոբիլիզացնում է մարդկային ռեսուրսը, որպեսզի ծառայությունները ավելի լավ օգտագործվեն, փոփոխվեն վատ գործառնողները՝ դրանց վրա ճնշում գործադրելու միջոցով, զարգացվեն ինքնօգնության համակարգերը և այլն։

Համայնքի հետ աշխատող մասնագետի համար կարևոր է մոտեցումը, որ կարողանա բացահայտել այն անհատներին, որոնք ֆիզիկապես և հոգեպես այնքան ամուր են, որ կարողանում են սպառել իրենց ստեղծագործական և ֆիզիկական պոտենցիալը, դրանով իսկ մի բան ավելացնելով համայնքային արժեքներին։

Ուստի որպես մասնագիտական գործունեության գերնպատակ համայքնի զարգացման հիմքում պետք է դրված լինի արդյունավետ համայնք կառուցելու գաղափարը՝ մի վայր, որտեղ անհատը կկարողանա դրսևորել իր կարողությունները, իրացնել սեփական ներուժը, կկարողանա դիմակայել կյանքի սովորական ցնցումներին, կկարողանա արդյունավետ աշխատել ես-ի և համընդհանուրի համար ու միաժամանակ ներդրում ունենալ իր համայնքում, իր երկրում։

Պետք է նշել, որ մինչ սոցիալական աշխատանքը փորձում է երաշխավորել անձի ընտրության ազատությունը, անձ-հասարակություն-բնություն կառուցողական ներդաշնակ հարաբերությունները, յուրաքանչյուրի սոցիալական պաշտպանվածությունը, սոցիալական դաշտի բոլոր ոլորտներում անձի օտարման հաղթահարումը, մեզանից յուրաքանչյուրը պետք է իրենում գնահատի ընդհանուրի և ընդհանուրում ունեցած իր կարիքները, որովհետև փոփոխության ամենապարզ ճանապարհը մեր ներսից է սկսվում, փոփոխություն, որ ստիպում է յուրաքանչյուրին բացահայտել սեփական ես-ի անկրկնելությունը:

Ու այստեղ ամենևին էլ գլխավոր չեն կյանքում ստանձնած դերերը կամ առկա կարգավիճակները՝ ամենակարևորը նվիրական ցանկություններն են և կամային բարձր որակների դրսևորումը, երբ մեկ անհատի սուբյեկտիվ կամքն ազդում է մեկ այլ անհատի կյանքի բարօրության վրա:

Ինչպես նշում է հումանիստ հոգեբան Ռոլո Մեյը՝ «Նա ով ցանկանում է ավելին է անում, քան նա ով կարող է․․․»։

Եկեք սկսենք մեզանից և հենց հիմա:

Սևակ Գալստյան
23 տարեկան
Հայաստանի պետական մանկավարժական համալսարան

*Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի տեսակետների հետ:

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: