Մրցութային էսսե․ Տիրուն Ղարիբջանյան

Սոցիալական աշխատանքը և միջավայրային կայունությունը

Վաղուց, շատ վաղուց, հազարամյակներ առաջ գոյություն է ունեցել մարդկանց կարեկցելու, օգնության ձեռք մեկնելու երևույթը, որն ավելի վաղ պատմություն ունի, քան բուն Քրիստոնեական վարդապետության ձևավորումը։Այս երևույթը իր բնույթով եղել է բարեգործություն, սակայն չի ստացել հենց այդպիսի բնորոշում, չնայած որ այն միշտ եղել է հա′յ իրականությունում, և հա′յ մարդու մշակությում։

Բարեգործությունը որպես երևույթ, մի կողմից օգնության ձեռք է հասարակության անպաշտպան, թույլ, խոցելի անձանց նկատմամբ, սակայն մյուս կողմից այն ստեղծում է մի միջավայր, որում գտնվող մարդիկ մշտապես սպասում են ինչ-որ բանի (հագուստ, սնունդ, դրամական օգնություն և այլն)։Ասես վերջիններս այլևս պատասխանատու չեն իրենց կյանքի և գործունեության համար, այլ՝ ուրիշները, որը և հանգեցրեց կախյալ հասարակության ստեղծմանը։Չնայած նույն այդ բարեգործությունը ծնեց մի մասնագիտական գործունեություն, ինչպիսին Սոցիալական աշխատանքն է, այն ոչ թե նպաստեց միջավայրային կայունությանը այլ անկայուն և սասանվող միջավայրի ստեղծմանը։
Ես որպես ապագա Սոցիալական աշխատող գտնում եմ, որ նույն այդ բարեգործությունը, որը ստեղծեց Սոցիալական աշխատանքը, խարխլեց նաև դրա հիմքերը, և դա է պատճառը, որ այսօր հասարակության անդամները մտածում են, թե Սոցիալական աշխատողները բարեգործներ են՝ բառի լայն իմաստով, որը ենթադրում է ծառայության մատուցում առանց վճարի, ոչ մասնագիտական խորհրդատվություն և միջամտություն, այլ՝ ընկերական մոտեցում, ոչ անձի զարգացում, այլ՝ շարունական օգնության տրամադրում։

Միջավայրային կայունության խնդիրը Հայաստանում առավել արդիական դարձավ մի շարք դեպքերի պատճառով, որոնցից էին 1988 թ․-ի աղետալի երկրաշարժը, որի հետևանքով 19 հազար մարդ դարձավ հաշմանդամ, 530 հազարը՝ անօթևան, սա հանգեցրեց մարդկանց սպասողական վիճակի ձևավորմանը, երբ մշտապես սպասում էին դրսի օգնությանը։ Այդ նույն ժամանակ սկսվել էր Արցախյան գոյամարտը (1988-1994թթ), որի ընթացքում մենք ձեռք բերեցինք մեր երազած անկախությունը՝ մենակ մնալով մեր իսկ խնդիրների հետ։Այս դեպքերը հանգեցրին ՀՀ-ում անկայուն և սասանվող միջավայրի ստեղծմանը, երբ մեկը ողբում էր հարազատի կորուստը, մյուսը՝ իր անօթևանությունը, իսկ երրորդը կռվում էր հանուն ազատության։

Միջավայրային կայունության վերականգնման նպատակով ՀՀ-ում ներդրվեց Սոցիալական աշխատանք մասնագիտությունը (1996թվ)։

green-environment.jpgԻսկ ինչ է միջավայրը, այն միայն հասարակությունը չէ, որի անդամ եմ հանդիսանում, այլ ամենակարևորը իմ ընտանիքը, որտեղ ծնվել և ապրում եմ, այն բակը, որտեղ խաղացել եմ ընկերներիս հետ, դպրոցը, որտեղ կրթվել եմ, համայնքը, որն օգնել է իմ ընտանիքին, երբ մենք խնդիր ենք ունեցել, և ի վերջո բոլորը, ովքեր ապրում են իմ և քո երկրում։Իսկ կայուն միջավայրը, այն միջավայրն է, որը բացահայտում և հնարավորություն է տալիս գտնել ինքս ինձ, գտնել իմ մեջ այն պոտենցիալը, որը ես երկար ժամանակ որոնում էի, որով և ես գտնելու եմ իմ տեղն այս կյանքում։Հետևաբար Սոցիալական աշխատանքը հենց այն մասնագիտական գործունեությունը և գիտակարգն է, որը գործելու է հենց այս համատեքստում, իսկ Սոցիալական աշխատողը պետք է լինի այն ուղեկցող անձը/մասնագետը, ով օգնելու է կառուցել Իմ, Քո և Բոլորի համար կայուն, ներդաշնակ և անկոնֆլիկտ միջավայր։Միջավայր, որը նպաստելու է անձի սոցիալականացմանը, զարգացմանը և ինքնադրսևորմանը։

Հասարակությունը նման է տան, որի անդամները այս ու այն կողմ են վազվզում, որպեսզի բավարարեն իրենց պահանջմունքները, իսկ այդ տան հայրը Սոցիալական աշխատողն է, ով փորձում է իր խրատներով ցույց տալ խնդիրները հաղթահարելու իրական ճանապարհը՝ նպաստելով կայուն ընտանեկան միջավայրի ձևավորմանը։

Եվ ես հենց այդ կոչմամբ եմ ցանկանում լինել Սոցիալական աշխատող, երբ կա սոցիալական աշխատանք, կա միջավայրային կայունություն։

Տիրուն Ղարիբջանյան
21 տարեկան
Շիրակի պետական համալսարան

*Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի տեսակետների հետ:

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: