5 «սոցիոլոգիական» երգ, որ չես լսել երևի [մաս 1]

պետք ա ասեմ, որ ինչ վերջին 5 տարում սոցիոլոգիայի մեջ եմ, ամեն ինչի մեջ տեսնում եմ սոցիոլոգիա, ու ամեն ինչը տեսնում եմ սոցիոլոգիայի մեջ։ ու երաժշտությունը բացառություն չի։

ես ընդհանրապես ինդի ու ալտերնատիվ ռոք եմ լսում, հատկապես մի քանի կոնկրետ դեպրեսիվ հեղինակների ու բենդերի, որոնցով ես հիմա ձեր հետ չեմ կիսվի, որովհետև ուրիշ առիթով ենք հավաքվել։

փոխարենը կկիսվեմ 5 երգով, որոնցում առանձնակի ընդգծված ձևով սոցիոլոգիա եմ լսել։ առաջարկում եմ տեղափոխվել 20-րդ դարավերջ, ու ծանոթանալ, թե ովքեր ինչ են երգել սոցիոլոգիայի մասին։


1․ The Coup (ft. Dead Prez) — Get up

The Coup-ը 90-ականների ամերիկյան հիփ-հոփ խումբ ա, որին գտա ինչ-որ ֆորումում, ու որը, պարզվեց, հայտնի ա՝ խառը ոճերի միջոցով քաղաքական, հեղափոխական մեսիջներ փոխանցելով։ էս երգի բառերից երկու տողը կարդալը բավական ա դրանում համոզվելու համար։

They only give you two choices: be a rebel or a slave
(So what you do?) So I rebel
Նրանք քեզ տալիս են 2 ընտրություն՝ լինել ապստամբ կամ լինել ստրուկ
(Ի՞նչ կանես դու) ես կապստամբեմ

իսկ մյուս տողերում The Coup-ը նույն էնտուզիազմով քրֆում է ռեժիմը։


2. Depeche Mode — Master and Servant

80-ականների սկզբին հիմնադրվեց Depeche Mode անունով բրիտանական էլեկտրոնային երաժշտության բենդը, որի երգերում զիլ ձևով արտահայտվում էին էդ ժամանակներին բնորոշ խնդիրները։ «Master and servant» («տերն ու ծառան») երգը արտահայտում ա մարքսյան դասակարգային պայքարի կարմիր գիծը՝ խաղ, որում միշտ մեկը դոմինանտ ա մյուսի նկատմամբ։

There’s a new game
We like to play you see
A game with added reality
Կա մի նոր խաղ,
Որ մենք սիրում ենք խաղալ՝
Խաղ՝ հավելյալ իրականության հետ
Domination’s the name of the game
In bed or in life
They’re both just the same
Խաղի անունը դոմինանտություն է,
Անկողնու մեջ, թե կյանքում՝
Նույն բանն է
Let’s play master and servant
Let’s play master and servant
Արի խաղանք՝ Տերն ու ծառան
Արի խաղանք՝ Տերն ու ծառան

3․ Depeche Mode — Enjoy the Silence

Depeche-ը ֆրանսերեն բառ ա, թարգմանաբար նշանակում ա «ուղարկել», բայց երևի՝ «послать»-ն ավելի լավ ա արտահայտում էն, ինչ խումբը փորձել ա անել իր երգերով։ էս երգը խորը պոստմոդեռնիստական մեսիջ ա փոխանցում, որում բողոք ա  արտահայտվում բառերի նկատմամբ ու անկեղծորեն համապատասխան վայր ա послать արվում բառերի կարևորությունը։ ասում ա՝

Words like violence
Break the silence
Come crashing in
Into my little world
Բառերը բռնության պես
Կոտրում են լռությունը
Ջարդելով մուտք են գործում
Իմ փոքր աշխարհ
All I ever wanted
All I ever needed
Is here in my arms
Words are very unnecessary
They can only do harm
Այն, ինչ ես երբևէ ուզել եմ
Այն, ինչի կարիքը երբևէ զգացել եմ
Իմ ձեռքերում է
Եվ բառերը ավելորդ են
Դրանք միայն վնաս են տալիս

ինձ թվում ա՝ ֆուկոն կսիրեր Depeche-ենց։ ոնց որ՝ մենակ ինձ չի թվում։


4․ West Side Story — Gee Officer Krupke!

սա հատված ա West Side Story ամերիկյան մյուզիքլից, որտեղ նյույորքյան փողոցային բանդան փորձում ա բացատրել օֆիցեր Կրուպկեին, թե ինչի հասարակությունն իրանց չի ընդունում։ այլ կերպ ասած՝ երգ շեղվող վարքի սոցիոլոգիայի ու պիտակավորման տեսության մասին։

Officer Krupke, you’re really a slob.
This boy don’t need a doctor, just a good honest job.
Society’s played him a terrible trick,
And sociologic’ly he’s sick!
Օֆիցեր Կրուպկե, դուք իսկական հիմար եք
Այս տղային բժիշկ պետք չի, այլ՝ մի լավ, ազնիվ աշխատանք
Հասարակությունը նրա գլխին դաժան խաղ է խաղացել և նա սոցիոլոգիապես հիվանդ է
We are sick, we are sick,
We are sick, sick, sick,
Like we’re sociologically sick
Մենք հիվանդ ենք, մենք հիվանդ ենք
Մենք հիվանդ, հիվանդ, հիվանդ ենք
Դե, մենք սոցիոլոգիապես ենք հիվանդ

5․ Tom Lehrer — Sociology song

Թոմ Լեհրերը ամերիկացի սատիրիստ երաժիշտ ա, ով ղժժում ա ամեն ինչի և բոլորի վրա։ էս երգը առաջին անգամ լսելուց հետո վատ զգացի ինձ, որովհետև շատ սուր ձևով կպնում ա սոցիոլոգիայի նուրբ լարերին, բայց նեղվածությունս միանգամից անցավ, որովհետև ցանկացած ադեկվատ գիտություն պիտի նորմալ վերաբերի իր հասցեին ուղղված քննադատություններին, մանավանդ, երբ խոսքը սոցիոլոգիայի քննադատության մասին ա։

Strange
Is the change
They’re trying to arrange
Today in sociology
Տարօրինակը
Այն փոփոխությունն է
Որ նրանք ուզում են մտցնել
Այսօր սոցիոլոգիայում
They, in an ivory steeple
Far away from all people
They do research in sociology
Նրանք փղոսկրի միջից,
Շատ հեռու բոլոր մարդկանցից
Սոցիոլոգիական հետազոտություն են անում
Guys
Who wrote lies
Now present them in disguise
A cinch in sociology
Նրանք,
Ովքեր ստեր են գրել
Հիմա դրանք քողարկված ներկայացնում են
Որպես սոցիոլոգիապես վստահելի
Birds
Who used words
Now all talk in terms of X and Y and Z
They can take one small matrix
And really do great tricks
All in the name of sociology
Ծիտիկները,
Որ բառեր էին օգտագործում
Հիմա խոսում են X-Y-Z-ի լեզվով
Նրանք կարող են վերցնել մի փոքր մատրիցա
Դրանով մեծ հնարքներ ցույց տալ
Ու այդ բոլորը՝ սոցիոլոգիայի անվան տակ
They consult
Sounding occult
Talking like a Mathematics PhD
They can snow all their clients
By calling it science
Although it’s only sociology
Նրանք խորհրդատվություն են անում
Խորհրդավոր ձևով
Խոսում են մաթեմատիկոսի պես
Նրանք կարող են մոլորեցնել իրենց հաճախորդներին՝ անվանելով դա գիտություն
Չնայած որ դա ընդամենը սոցիոլոգիա է

ցավոտ է՞ր։ ոչինչ։ պետք ա ընդունել, որ մեր գիտությունը ունի թույլ կողմեր ու հատկապես մեր հասարակությունում դրանք շատ ուժեղ շահարկվում են։ բայց էդ, ընկերներ, ոչ մի գրամ ափսոսանք կամ ամոթ չի առաջացնում սոցիոլոգիայի նկատմամբ (գոնե իմ մոտ)։

շարունակելի


պատրաստեց
հայկ սմբատյանը

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: