Parsimony կամ «Օքքամի ածելի»-ն

Երբևէ լսել ե՞ք այս հասկացության մասին:

Անգլերենից բառացի թարգմանաբար նշանակում է ժլատություն, խնայողություն, տնտեսում: Քանի դեռ հայերեն համապատասխան բառը չեմ կարողանում գտնել, կվերարտադրենք անգլերեն տարբերակը կամ էլ զուտ մյուս անվանումը՝ «Օքքամի ածելի»՝ 14-րդ դարի անգլիացի փիլիսոփա Ուիլյամ Օքքամի պատվին:

Այս սկզբունքը գիտնականների և փիլիսոփաների կողմից դարեր շարունակ օգտագործվել է որպես տարբեր մրցակցող տեսությունների միջև կողմնորոշիչ:


Այսպիսով՝ սկզբունքի իմաստն այն է, որ եթե հնարավոր է որևէ երևույթ բացատրել հավասարապես ադեկվատ իրարից տարբեր եղանակներով, ապա պետք է այդ բացատրություններից ամենապարզը ընտրել:


Սակայն, երբ խոսքը գնում է սոցիալական գիտությունների և մասնավորապես սոցիոլոգիայի մասին, ապա պետք չէ այս օրենքը միշտ աչքի առաջ պահել և անշեղորեն հետևել դրան (սակայն, միևնույն ժամանակ, միշտ պետք է հիշել դրա մասին), քանի որ, ինչպես Շյուցն է ասում, մարդիկ ատոմներ չեն և մեզ շրջապատող սոցիալական աշխարհն իրականում ավելի բարդ է, և երբեմն պարզ բացատրությունը կարող է չաշխատել, ինչքան էլ որ այն գրավիչ լինի: Խոսքը հատկապես որակական հետազոտության մասին է, երբ գործ ենք ունենում համատեքստի հետ, երբ անհրաժեշտ է լինում բազմաթիվ մանրամասներ՝ բացատրելու համար, թե ինչպես այս կամ այն երևույթն առաջացավ այդ համատեքստում և այլն:

28109747_1916946118347931_1818227603_n

Ի դեպ՝ գիտական մեթոդի (scientific method) մյուս կարևոր սկզբունքներն են՝

  • էմպիրիկորեն ստուգելիություն (empirically testable)
  • վերարտադրելիություն/կրկնելիություն (replicability)
  • օբյեկտիվություն (objectivity)
  • թափանցիկություն (transparency)
  • ժխտելիություն (falsifiability)
  • տրամաբանական համապատասխանություն (logical consistency):

պատրաստեց
շուշան ղահրիյանը

Advertisements

One thought on “Parsimony կամ «Օքքամի ածելի»-ն

Add yours

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: