Մի քանի գիրք, որոնք կարելի է կարդալ սոցիոլոգիական հայացքով

Հայկի սոցիոլոգիական երգերից ոգևորված ես էլ որոշեցի գրել իմ կարդացած (իսկ դրանք քիչ չեն, բայց շատ էլ չեն) գրքերի մասին, որոնք կարելի է կարդալ սոցիոլոգիական հայացքով:

  • Ցասման ողկույզները (The Grapes of Wrath), Ջոն Սթայնբեք

Ցասման ողկույզները կարդալու ամբողջ ընթացքում աչքիդ առաջ են գալիս Մարքսն ու կապիտալիզմը:

Վեպում մարդիկ զրկվում են իրենց հողակտորներից, նրանց ձեռքի աշխատանքին փոխարինում են մեքենաները: Տեսնում ենք, թե ինչպես են կարիքից դրդված նրանք ստեղծում «մինի» հասարակություններ, որտեղ ամեն մեկն ունի իր դերն ու գործառույթը (էս պահերին հիշում ենք Դյուրկհեյմին): Ստեղծվում են նոր սոցիալական ցանցեր և փոխհարաբերություններ: Նաև տեսնում ենք հակադարձ սոցիալական մոբիլություն՝ մարդիկ, զրկվելով ամեն ինչից, հայտնվում են ավելի ցածր կարգավիճակում:

Այսպիսով՝ կարդալով այս գիրքը, պատրաստվեք տեսնել կապիտալիզմի հետևանքներ, սոցիալական համերաշխության և սոցիալական մոբիլության դրսևորումներ, շարժումների ձևավորումներ, ապամարդկայնացման և խտրականության տեսարաններ: Բայց դե իհարկե վերջում մարդասիրությունը ջախջախիչ հարված է հասցնում էս բոլորին ու լավատեսության ծիլեր տալիս:


  • Ծաղրասարյակ սպանելը (To Kill a Mockingbird), Հարփեր Լի

Ցասման ողկույզների պես, այս գիրքը նույնպես գրվել է ամերիկյան մեծ դեպրեսիայի տարիներին:

Գիրքը պատմվում է գլխավոր հերոսներից մեկի անունից, ով փոքր աղջիկ է ու բախվում է այդ ժամանակ ամերիկյան հասարակությունում առկա տարբեր կարծրատիպերին, խտրականությանը, անհավասարություններին և այլն:

Գիրքը կարդալիս շատ ակնհայտորեն տեսնում ենք գենդերային տարբերությունների ու դերերի մասին քարոզներ, թե աղջիկը և տղան ինչ պետք է հագնեն և ինչպես պետք է իրենց պահեն: 1930-ականների ամերիկյան հասարակությունում առկա շատ կարծրատիպեր դեռևս բնորոշ են 2018-ի Հայաստանին:

Վեպում շատ ուժեղ արտահայտված են սոցիալական սպասումներն ու դրանք չարդարացնելու դեպքում հասարակական ուժեղ ճնշումները:

Դե, էլ չեմ խոսում ռասիզմի, խտրականության, անհավասարությունների մասին, որոնք այդքան բնութագրական են այդ ժամանակների ԱՄՆ-ի համար:


  • Օտարում

Օտարում երևույթը կարելի է տեսնել բազմաթիվ հայտնի հեղինակների ստեղծագործություններում, ովքեր խիստ մտահոգված էին այս խնդրով և տեսնում էին դրա դրսևորումները իրենց հասարակություններում: Այս պատմվածքներում և վեպերում հերոսները մեկուսացած են հասարակությունից, չեն կարողանում իրենց տեղը գտնել այնտեղ և անընդհատ ինքնության որոնումների մեջ են:

Այս կետը կառուցվածքային առումով տարբերվեց մյուսներից, որովհետև եթե նախորդներում մի գիրք է, որում կարելի է գտնել նշված երևույթները, ապա այս կետի գրքերը շատ են: Դրա համար ավելի նպատակահարմար է վերնագիրը գրել օտարում, քան թե հերթով ամեն մի գիրքը նկարագրել:

Եվ այսպես՝ Ջեք Կերուակ (On the road), Հերման Հեսսե (Տափաստանի գայլը, Քլայնը և Վագները և այլն), Ջերոմ Սելինջեր (Տարեկանի արտում, անդունդի եզրին կամ Catcher in the rye), Ալբեր Քամյու (Օտարը, Սիզիփոսի միֆը), Ֆրանց Կաֆկա (Դատավարություն, Դղյակ), Օլդոս Հաքսլի (Չքնաղ, նոր աշխարհ), Ժան Պոլ Սարտր (Սրտխառնոց), Ջոն Սթայնբեք (Մեր հոգսերի ձմեռը):


Ցանկը այսքանով չի սահմանափակվում և, իհարկե, կարող եք առաջարկել նաև ձեր կարդացած գրքերը, որոնցում տեսել և զգացել եք սոցիոլոգիան:


Հեղինակ՝
Շուշան Ղահրիյան

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: