սպիտակ սոցիոՊատ

2012 թվականին, մի օր, ազգությամբ թուրք դիզայներ Դենիսի մտքում «փիլիսոփայական քարտեզ» ստեղծելու գաղափար առաջացավ, իսկ 2014 թվականից սկսեցին հստակ աշխատանքներ տարվել այդ ուղղությամբ: Արդյունքում՝ Դենիսն իր հավեսի համար (մեր հավեսի համար էլ), արևմտյան փիլիսոփայության պատմության վերաբերյալ իր ունեցած գիտելիքներն ու հետաքրքրությունները գործի դնելով, Թալեսից մինչև Ֆուկո համատեղեց մի պատի վրա: Նրա նպատակն էր ցույց տալ, թե որ հեղինակների որ գաղափարներն են իրար հետ «բռնում» կամ որոնք են իրար բացառում, ով ինչ գաղափար է վերցրել իրեն նախորդած փիլիսոփա-սոցիոլոգներից և այլն:

Օրինակ, Նիցշե պապիկն ու պեսիմիզմի հայր Շոպենհաուերն, իհարկե, հակասում են իրար իրականության ընկալման, էմպիրիկ աշխարհն ընդունել/չընդունելու գաղափարներով: Բայց Նիցշեի աշխարհի ու կյանքի անիմաստ լինելու մասին միտքը համընկնում է Շոպենհաուերի, կարելի է ասել, ամբողջ գաղափարախոսության հետ: Հետևապես, ըստ իս, Նիցշեի գաղափաախոսությունը պարադոքսալ է թվում:

printint01 copy

Վիթգենշթայնի (գիտեք չէ՞՝ ով է) մտքերն էլ են հետաքրքիր: Օրինակ, լեզվի մասին ասում է՝ «լեզուն պատկերի նման է. երկուսն էլ նկարագրում են իրականությունը՝ նրա հետ ունենալով նույն տրամաբանական կառուցվածքը», և՝ «լեզուն բազմաֆունկցիոնալ գործիք է, մտածողությունն էլ ոչ ստատիկ՝ կախված բովանդակությունից և իրականացնող գործառույթից»: Եթե, օրինակ, ընկերներով թունդ բանավեճի մեջ լինեք, ու իրենցից մեկն ասի Վիթգենշթայնի էս խոսքը, ապա իր միտքը վերջնական հաստատելու համար կարող եք Ֆուկոյին ցիտել՝ «մեր հասկացությունների ու բառերի կիրառումը փոխվում է ժամանակի ընթացքում. մենք մեր մտածողության հնագիտության (archeology) կարիքն ունենք»:


Իսկ եթե ուզում եք պատի ինտերակտիվ տարբերակը տեսնել և այլ ֆանտաստիկ մանրամասներ իմանալ, ապա սեղմեք այստեղ:


Հ.Գ. քարտեզը ցանկալի է ուսումնասիրել համակարգչով, իսկ հեռախոսային տարբերակի խնդիրների մասին հեղինակն ինքը նախօրոք նշել է:


Հեղինակ՝ Լուսինե Մամիկոնյան

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: