մեծ պատասխաններ, փոքր ասպեկտներ

ոչ մեկի համար նորություն չի լինի, եթե առանց չափազանցնելու կամ համեստանալու ֆիքսենք, որ հայաստանում քաղաքականությունը կամ գոնե էն, ինչը մենք քաղաքականություն ենք անվանում, անձնավորված ա ու անձակենտրոն։ անուն-ազգանունները ավելի կարևոր են, քան դրանց կրողների քաղաքական դերն ու ֆունկցիան։ էս ակնհայտ էր մինչև էս պահը մեր բոլոր հնարավոր պատմական-ռետրոսպեկտիվ հայացքներից, իսկ ավելի անժխտելի ու վերլուծության համար հետաքրքիր դարձավ, երբ շարժման մասնակիցների տեքստերում, հետո էլ գիտակցություններում 2018-ը խորհրդանշվեց որպես նիկոլի թիվ, հայաստանի ծննդատներում ծնվեցին բազմաթիվ նիկոլներ, ստացվեց էնպես, որ «մենք բոլորս նիկոլ ենք», իսկ նիկոլը՝ սեքս-սիմվոլ։

երեկ ընկերոջս հետ խոսում էինք, որ շարժման էս փուլում անընդհատ փորձ ենք անում վերլուծել իրականությունը ու ստանալ մի ամբողջական քարտեզ, թե ով ում հետ երբ որտեղ ինչ արեց, արդյունքում ինչ եղավ ու ինչի՞։ մինչդեռ մեծ պատասխանները հաճախ հենց փոքր ասպեկտների մեջ են, իսկ փոքր ասպեկտները մեզնից շատ առաջ ինչ-որ մեկն անպայման (հիմնականում սոցիոլոգիական կամ հոգեբանական տեսանկյունից) տեսականորեն քննած ա լինում։

դիցուք ընդունելով, որ շարժումը հաջողեց՝ սկսում ենք մտածել դրա պատճառների մասին, ու էդտեղ գալիս են բացատրություններ դարաշրջանի, երիտասարդության ուրիշ լինելու, գրագիտորեն ու դիպուկ կիրառված քաղաքական ու PR տեխնոլոգիաների, արտաքին ուժերի ազդեցության, ներքին թուլությունների բանի մասին, որոնք բոլորը բացատրելի են՝ հիմնականում ռացիոնալ դաշտի մակարդակում գտնվելու պատճառով։

էն, ինչ ես նկատեցի ու ինչն ինձ ամենաշատը հուզեց ու հետաքրքրեց, էս ամենի զգայական/իռացիոնալ/ավտոմատիկ/խարիզմատիկ կողմն էր։ էդ կողմը աչք ծակեց, երբ տիրեց համատարած անձապաշտություն՝ նիկոլամոլություն։ նիկոլի կերպարը՝ որպես քաղաքական գործչի, պատգամավորի, ելքեր փնտրող-գտնողի կերպարից շատ արագ, մի քանի օրում փոխակերպվեց փրկչի, հարց լուծողի կերպարի ու դրվեց ակտիվ հանրային սպառման, դարձավ ռեֆերենտ, օրինակելի, քուլ (cool)։ մարդիկ, բացի նիկոլին հասկանալուց ու գաղափարայնորեն համաձայնելուց, շատ կարևոր ա՝ զգում էին նիկոլին։ բոլորի ներսում ինչ-որ կայծ եղավ, որը մնաց գերբնականորեն անբացատրելի։ նիկոլի խոսքերը դարձան աստվածաշնչի կամ օրենսգրքի կետեր, որոնք ոչ մեկը հարցականի տակ չէր դնում, իսկ ով էլ հանդգնում էր, հայտնվում էր հասարակական ճնշման կիզակետում, շատ արագորեն պիտակավորվում ու մեկուսացվում։ ինչու։

կառլ գուստավ յունգ․ ծնվեց 1875 թվականին, դարձավ հոգեվերլուծաբան, հոգեբույժ ու հիմնադրեց վերլուծական հոգեբանությունը։ յունգի գիտաֆանտաստիկ ֆանտաստիկ գիտական կոնցեպտներից մեկը՝ արխետիպ։ այլ կերպ ասած՝ մարդկային արխայիկ մոդել՝ մեզ հասած մեր մանկությունից ու դեռ ավելի վաղուցվանից՝ նստած մեր բոլորի կոլեկտիվ անգիտակցականներում, այսինքն՝ էն հիշողություններում ու զգացմունքներում, որոնք մենք ինքներս չենք զգացել, բայց մեր փոխարեն զգացել ու մեզ են փոխանցել մեր պապերը։ օրինակ՝ ցեղասպանության հիշողությունը։

արխետիպերի առանձնահատկությունը նրանում ա, որ զգալ չտալով իրանց գոյությունն ու ազդեցությունը՝ դրանք միաժամանակ շատ հաճախ կառավարում են մեր՝ մեր իսկ համար անբացատրելի ու ոչ ռացիոնալ մտքերն ու վարքը։ արխետիպերի յունգյան դասակարգումն ինձ էս պահին էդքան էլ չի հետաքրքրում, ինչքան էդ կոնցեպտի ակտուալացումը մեր իրականությունում՝ հայաստանյան ու թավշյա։

էն անբացատրելի էմոցիոնալ կապը իր հետ, որ առաջացրեց նիկոլը հասարակության, ընդ որում՝ դրա ամենատարբեր խմբերի շրջանում, իմ դիտարկմամբ, արդյունքն էր նրա, որ արթնացավ մեր մեջ քնած արխետիպերից մեկը՝ մեր հասարակության բոլոր տրանսֆորմատիվ, առանցքային, կենսական պահերին լուրջ դերակատարում ունեցած ու կոլեկտիվ անգիտակցականում ոտքը լավ պնդացրած ֆիդայու արխետիպը։ նույնիսկ եթե մոռանանք նիկոլի որդեգրած վարքային պրակտիկաները, ու կենտրոնանանք միայն արտաքին դետալների վրա, նիկոլի ու ֆիդայու կերպարների միջև 2 ամենահիմնական համընկնումներն ու դրանց արտաարխետիպային հաղորդագրություններն անտեսելը անարդար կլինի․

  1. ynddimutyan-tchnshman-nerqo-hh-n124362-1դեմքի մազեր (թրաշ/բեղ) — փորձառություն, աչալրջություն։ հղում ա անում էվոլյուցիայի սկզբնական փուլերին՝ ցույց տալով՝ ես էլ եմ ձեզ պես պարզ մարդ/կենդանի,
  2. անբաժանելի սիմվոլ (ուսապարկ/պատրոնդաշ կամ զենք) — նպատակադրում, բեռ, խնդիր կա լուծելու, ինչ-որ տեղից եմ գալիս, ինչ-որ տեղ եմ գնում։

ֆիդայու արխետիպի յուրահատկությունը նրանում ա, որ սա միաժամանակ իր մեջ միավորում ա հայրենասերի (անձնազոհություն, ալտրուիզմ), հոր/ամուսնու (հոգատարություն, պատասխանատվություն) ու ընկերոջ (լոյալություն, հուսալիություն) օրինակելի մոդելները։ իսկ էս երեքը միավորող արժեքային ունիվերսալիզմը արթացնում ա ֆիդայու արխետիպի տարբեր կողմեր՝ տարբեր խմբերի շրջանում․

  • «քյարթու» համայնքը ու միջին տարիքի տղամարդիկ միանգամից սկսում են վստահել նիկոլին որպես ընկերոջ, դե՝ թրաշը, սկզբունքայնությունը, առնականությունը, լոզունգները, դուխով, բանով, իրար մեջք-մեջքի, ձեր ցավը տանեմ, հեյ
  • տարեցները սիրում են նիկոլին՝ որպես հայրենասեր, ազգի զավակ՝ իրենց զավակ
  • երիտասարդ տղերքը հայրական կապ են զգում՝ հոգատարության, աջակցության ու խստության ձևով
  • աղջիկների ու միջին տարիքի կանանց ոտքերը սկսում են հանկարծ թուլանալ նիկոլի համար՝ որպես ամուսնու իդեալական կերպար, դե՝ թրաշը, սկզբունքայնությունը, առնականությունը, լոզունգները, դուխով, բանով, իրար մեջք-մեջքի, ձեր ցավը տանեմ, հեյ

այլ հարցեր են, թե արդյո՞ք սա ևս նախապես հաշվարկված ու պլանավորված տեխնիկա էր, թե պարզապես պատահականություն, արդյո՞ք սրա ազդեցությունն էնքան մեծ ա, որ կարող ա շրջանցել ռացիոնալ մակարդակում հաստատված կապերը։ սրանք խնդրի մյուս կողմերում են, բայց արխետիպն իր գործն ամեն դեպքում անում ա։

պետք ա հիշել, որ էս բավականին պարզ, բայց լատենտ ընթացող արխետիպային նույնականացումները նույն հաջողությամբ գործում են նաև հակառակ էֆֆեկտով, ու յունգի տեսությունը քաղ․տեխնոլոգիաներում ազատորեն կիրառելու դեպքում էլ նույնիսկ պետք ա նույնքան զգոն լինել դրա դեստրուկտիվության ռիսկի հարցում, որովհետև որքան արագ, անբացատրելի ու ակնթարթային պրկվում են էմոցիոնալ լարերը, նույնքան արագ ու անսպասելիորեն թուլանում ու տեղ են տալիս ռացիոնալ լարերին՝ արխետիպի առանցքային հատկանիշներից չնչին շեղման դեպքում անգամ։

գրականություն
կարլ յունգ — արխետիպեր և կոլեկտիվ անգիտակցական

հեղինակ՝
հայկ սմբատյան

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: