մեր պատմությունը

Սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունն (ՈՒԳԸ) ունի հստակ ձևավորված ավանդույթներ՝ շնորհիվ երկար տարիների կայուն և բեղուն գիտական աշխատանքի: Այդ ընթացքում կառույցը հասցրել է ձեռք բերել վստահություն ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից՝ դառնալով ֆակուլտետի` գիտությամբ և ինքնազարգացմամբ հետաքրքրվող ուսանողներին համախմբող հարթակ:

Ֆակուլտետի ՈՒԳԸ-ի պատմությունը հարուստ է. 2008 թվականին ֆակուլտետի ակտիվ ուսանողները իրենց ձեռքը վերցրին ՈւԳԸ աշխատանքները համակարգելու գործընթացը, ինչը շարունակություն ստացավ և ընդլայնվեց ընդհուպ մինչև մեր օրեր: Տարբեր տարիներին ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահներ են եղել ֆակուլտետի ուսանողներ Հակոբ Մաթևոսյանը, Մելինե Ասլանյանը, Աստղիկ Օսյանը, Ստեփան Աղաբաբյանը, Օֆելիա Գրիգորյանը, Շուշան Ղահրիյանը, ովքեր մասնագիտական հաջողություններ են գրանցել թե՛ ՈւԳԸ գործունեության ժամանակաշրջանում, թե՛ դրանից հետո: Ֆակուլտետի ՈՒԳԸ ներկայիս նախագահը Հայկ Սմբատյանն է, իսկ քարտուղարը՝ Շուշանիկ Հարությունյանը:

Ֆակուլտետային ՈՒԳԸ-ն քաջալերում է ուսանողների մասնակցությունն ՈՒԳԸ աշխատանքներին դեռ առաջին կուրսից՝ սկզբնական շրջանում որպես ՈՒԳԸ կամավոր, իսկ հետագա արդյունավետ աշխատանքի դեպքում՝ արդեն որպես ՈՒԳԸ անդամ: Անկախ ամեն ինչից, գործունեության ընթացքում չի դրվում հստակ տարանջատում ՈՒԳԸ անդամի և կամավորի միջև՝ կարևորություն տալով ցանկացած նոր գաղափարի և իրականանալի առաջարկի:

Ֆակուլտետային ՈՒԳԸ-ի գործունեության շրջանակներն ընդգրկուն են. կազմակերպվում են գիտաժողովներ, սեմինարներ, մասնագիտական ֆիլմերի դիտումներ, կլոր-սեղան քննարկումներ, օլիմպիադաներ, մրցույթներ և այլ ձևաչափերի միջոցառումներ:

Գիտաժողովներ

Հատկանշական է յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսին կազմակերպվող ուսանողական գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հերթական տարեդարձին:

cropped-img_6472.jpg

Սա հարթակ է ուսանողների համար` ներկայացնելու իրենց հետազոտական վերջին ձեռքբերումները: Ավանդույթ է ձևավորվել գիտաժողովի ընթացքում լավագույն զեկույցների հեղինակներին պարգևատրելու պատվոգրերով և դրամական սիմվոլիկ պարգևներով:

Խիստ հատկանշական է նաև ՀՀ-ում նախադեպը չունեցող սոցիոլոգիական առաջին ոչ ֆորմալ կոնֆերանսի՝ «SocCamp»-ի նախաձեռնումը 2015 և 2016 թվականներին: Միջոցառումը հարթակ դարձավ սոցիալական նշանակության ասելիք ունեցող ցանկացած տարիքի և մասնագիտության մարդկանց համար՝ կիսվելու իրենց մտքերով սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ՝ ոչ ֆորմալ պայմաններում:

Չսահմանափակվելով սահմանվածով՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն վերջին տարիներին կազմակերպեց «Սոցիալական հիմնախնդիրները արդի հայաստանյան հասարակությունում» թեմայով գիտաժողովը (մայիս, 2013), ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին նվիրված գիտաժողովին ֆակուլտետում սկսեց գործել Սոցիոլոգիայի բաժանմունք (ապրիլ, 2014): Ֆակուլտետի ՈւԳԸ անդամները նաև ակտիվորեն մասնակցում են հանրապետական գիտական նստաշրջանների և աշխատաժողովների:

Սեմինարներ

IMG_9412Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն մշտապես կարևորել է հետաքրքիր և արդիական թեմաներով սեմինարների կազմակերպումը: Վերջին տարիներին կազմակերպված սեմինարները աչքի են ընկել իրենց բազմազանությամբ՝ «Հաճոյախոսությունը սոցիալ-մշակութային համատեքստում» (ապրիլ, 2013), «Ռոք երաժշտության սոցիալական դերն ու նշանակությունը» (ապրիլ, 2013), «Ավանդույթների տրանսֆորմացիա» (ապրիլի, 2014), «Նախկին ազատազրկվածների ինտեգրումը հասարակությունում. հիմնախնդիրները և կարգավորման մեխանիզմները» (ապրիլի 2014), «Հայաստանի ինքնությունը» (մայիս, 2014), «Իմ և քո սոցիալական իրավունքները» (նոյեմբեր, 2015), «Մեթոդաբանական սեմինարների շարք» (ապրիլ, 2016) և այլն:

Որպես սեմինարավարներ հանդես են եկել ֆակուլտետի դասախոսներ, պրակտիկ դաշտում հաջողություններ գրանցած մասնագետներ, առաջ քաշված հիմնախնդիրներով զբաղվող փորձագետներ, միջազգային հյուրեր:

Ֆիլմերի դիտումներ

12107786_984989284893231_4034105574513106076_nՖիլմերի դիտումը և դրանց մասնագիտական վերլուծությունը ևս ֆակուլտետի ՈւԳԸ հետաքրքրությունների տիրույթում է. «Մի երազի պայքար» (մարտ, 2013), «Լինել քաղաքացի» (մարտ, 2013), «Սովի և կրակի միջև. իշխանություն՝ կյանքերի գնով» (փետրվար, 2014), «The Stoning of Soraya M.» (մարտ, 2014) ՝ այս և մի շարք այլ ֆիլմեր արժանացել են ուսանողների ուշադրությանը և ենթարկվել մասնագիտական վերլուծության: Հատկապես նշանակալի էր «Հայաստանի կոտրվող ողնաշարը» (մարտ, 2014) ֆիլմի դիտումը և հեղինակային խմբի հյուրընկալումը, ինչպես նաև գրեթե 2 կիսամյակ տևած «Սոցիոդիտակ» մասնագիտական տեսադասընթացների ակումբը և դրա ավարտին տեղի ունեցած հանդիպումը դասընթացների «հերոս» սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանի հետ:

cropped-11221154_936010553108164_1060305091_o.jpgԲացի վերոնշյալ միջոցառումներից, կազմակերպվել են օլիմպիադաներ, ինչպես նաև Աղասի Թադևոսյանի «Միգրացիա և առօրեականություն. Ճամփորդություն մշակույթների և պրակտիկաների սահմանագծին» գրքի համալսարանական շնորհանդեսը: Ֆակուլտետի ՈւԳԸ-ն աջակցել է Սոցիոլոգիայի ֆակուլտետի և Միգրացիայի ուսում­նա­սիրությունների կենտրոնի նախաձեռնած «Միգրացիան գլոբալացվող աշխարհում» մի­ջազգային գիտաժողովի կազմակերպչական հարցերին (ապրիլի 29-30), ներկայացրել Միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնը «Կրթություն և կարիերա» միջազգային էքսպոյին՝ ամրապնդելով համագործակցության եզրերը կենտրոնի հետ:

Բարի գալուստ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության բլոգ!


Մեզ հետ կարող եք կապ հաստատելմիանալով մեր ֆեյսբուքյան էջին, գրելով մեր էլեկտրոնային փոստի հասցեին sss.soc@gmail.com կամ թողնելով Ձեր հաղորդագրությունը բլոգի հատուկ նախատեսված բաժնում: Մեր գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև ԵՊՀ ՈՒԳԸ կայքում:

 

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: